Աղջիկը, որի հետ ես ընկերություն էի անում
«Աղջիկը, որի հետ ես ընկերություն էի անում» (ռուս.՝ «Девчонка, с которой я дружил»), 1961 թվականի խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Նիկոլայ Լեբեդևը։
Աղջիկը, որի հետ ես ընկերություն էի անում ռուս.՝ Девчонка, с которой я дружил | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1961 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Նիկոլայ Լեբեդև |
Սցենարի հեղինակ | Ալեքսանդր Պոպով |
Օպերատոր | Սեմյոն Իվանով |
Երաժշտություն | Վլադիմիր Մակլակով |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Սյուժե խմբագրել
Այն տունը, որտեղ ապրում է Ֆեդյա Ստրելցովը, ժամանում են նոր բնակիչներ՝ հայր և դուստր։ Աղջիկը շատ է դուր գալիս տղային, և նա սկսում է նրա հետ ծանոթանալու առիթ փնտրել։ Շուտով Ֆեդյան ու Նադյան ընկերանում են, դպրոցում նստում են մի սեղանի շուրջ, միասին սովորում դասերը։ Այդ ժամանակ Ստրելցով ավագը, որն էքսկավատոր էր աշխատեցնում, ոսկի է գտնում և տալիս պետությանը։ Ֆեդյան հպարտ է հորով, բայց մի օր, երբ պատրաստվում է որսի գնալ, հոր կոշիկների մեջ գտնում է ոսկե իրեր։ Ֆեդյան Նադյային է վստահում իրեն տանջող կասկածները, թե արդյոք իր հայրն ազնիվ է։ Բարեբախտաբար, ամեն ինչ բարեհաջող հանգուցալուծում է ստանում, բայց շուտով տղան ստիպված է լինում բաժանվել իր ընկերոջից, որովհետև Նադյան հոր հետ մեկնում էր նոր շինհրապարակ՝ Հեռավոր Արևելք։
Դերերում խմբագրել
- Լյուդմիլա Բոլտրիկ – Նադեժդա
- Յուրի Ֆիսենկո – Ֆեդյա
- Անդրեյ Տրետյակով – Բորկա Իվոլգին
- Անդրեյ Չեռնեցով – Էդիկ «Բանան»
- Լարա Նեսմաչնայա – Լիզա
- Կիրիլ Լավրով – Գրիգորի Ստրելցով, էքսկավատորավար, Ֆեդյայի հայր
- Տ. Շամարդինա – Ֆեդյայի մայրը
- Պավել Ուսովնիչենկո – Զեռնով, Նադյայի հայրը
- Վասիլի Մերկուրիև – Քեռի Կոլյա
- Գեորգի Սատինի – Իվան Ալեքսեևիչ, մաթեմատիկայի ուսուցիչ
- Լիդիա Կոլպակովա
- Սվետլանա Մազեվոցկայա
Նկարանհանող խումբ խմբագրել
- Ռեժիսոր՝ Նիկոլայ Լեբեդև
- Սցենարիստ՝ Ալեքսանդր Պոպով
- Օպերատոր՝ Սեմյոն Իվանով, Սերգեյ Իվանով
- Կոմպոզիտոր՝ Վլադիմիր Մակլակով
- Նկարիչ՝ Ալեքսեյ Ֆեդոտով
Քնադատություն խմբագրել
Կինոգետ Կիրա Պարամոնովան ֆիլմի մասին ասել է․ «Տղայի ու աղջկա ընկերության հավերժական խնդիրը ֆիլմում հետաքրքիր լուծում է գտել։ Այդ պատճառով էլ երեխաները չեն նկատել որոշ ուղղագիծ բառեր և ոչ պակաս ուղղագիծ դրամատիկական կառուցվածք»[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Парамонова, 1978, էջ 93
Գրականություն խմբագրել
- Парамонова К. Николай Лебедев // 20 режиссёрских биографий // Сборник / Сост. Р. Д. Черненко. — М.: Искусство, 1978. — С. 82—98. — 408 с. — (Мастера советского кино).
Արտաքին հղումներ խմբագրել
- «Девчонка, с которой я дружил» на сайте «Энциклопедия отечественного кино»
- Официальный информационный портал киностудии «Ленфильм» Фильмы вышедшие в 1961 году.