Աղձք

գյուղ Արագածոտնի մարզում

Աղձք, գյուղ Հայաստանի Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում[2]։ Մարզկենտրոնից 7 կմ հյուսիս-արևմուտք[3]։ Հիմնադրվել է 1939 թ.-ին հին բնակավայրի տեղում։

Գյուղ
Աղձք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԱրագածոտնի մարզ
Հիմնադրված է1939 թ.
Այլ անվանումներՁորափ
ԲԾՄ1260±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն1614 մարդ (2011)[1]
Ազգային կազմհայեր
Ժամային գոտիUTC+4
Աղձք (Հայաստան)##
Աղձք (Հայաստան)
Աղձք (Արագածոտնի մարզ)##
Աղձք (Արագածոտնի մարզ)

Նախկինում Ախիզ անվանումով մտել է Երևանի նահանգի Էջմիածնի գավառի կազմի մեջ[4]։

Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, երկրագործությամբ և այգեգործությամբ։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարդահամարի, Աղձքի մշտական բնակչությունը 1801, իսկ առկա բնակչությունը 1655 հոգի է[5]։

Աղձքի ազգաբնակչության փոփոխությունը[6].


Պատմություն խմբագրել

Ժամանակին եղել է ուրարտական ամրոց, որի հետքերը այժմ պահպանվում են, ապա եղել է՝ հին հայոց սեփական ամրոցներից մեկը։ Այստեղ է գտնվում Արշակունյաց ստորերկրյա կամարակապ դամբարանը, որի մեջ հատուկ շինված տապանների ճակատին քանդակված են հայոց հնագույն շրջանի հատուկ քանդակներ։

Այս դամբարանին մոտիկ կա մի հին եկեղեցու մնացորդ, որի փլատակների բեկորները ցույց են տալիս, որ V դարում կանգնված մի եկեղեցի է եղել։ Այս շրջանի ձորերի մեջ խիստ շատ կան հետաքրքրական քարայրեր ուշագրավ մանրամասնություններով, որոնցից ոմանք քարե դռներով են[10]։ Ամենայն հայոց կաթողիկոս Կոմիտաս Ա Աղցեցու (ծ. թ. անհայտ - 628) ծննդավայրն է։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
  2. Աշտարակ համայնքի մասին տեղեկություն մարզպետարանի կայքում, (արխիվացված 15․05․2023 թվականին)։
  3. Ս.Հ. Հարությունյան (2003). Հայաստանի Հանրապետության Վարչատարածքային բաժանումը(01.01.2003). Երևան: «Տիգրան Մեծ» հրատարակչություն. ISBN 9994100009.
  4. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 116 — 992 էջ։
  5. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն. «ՀՀ 2001 թ. մարդահամարի և բնակության պայմանների հաշվառման արդյունքները» (PDF).
  6. «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 15» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2013 Հուլիսի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 7,7 7,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — 184 p.
  8. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.)Երևանի պետական համալսարան, 1986. — հատոր 5. — էջ 549.
  9. http://www.armstat.am/file/article/marz_08_33.pdf
  10. Թորոս Թորամանյան, Հայկական ճարտարապետություն, հ. 2 (խմբ. Կարո Ղաֆադարյան), Երևան, «Հայկական ԽՍՀ ԳԱ հրատարակություն», 1948, էջ 112 — 300 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 266