Աղհան
Աղհան, գյուղ Արևմտյան Հայաստանում, Տարոն գավառում, Մուշ քաղաքից մոտ 14 կմ հյուսիս, Արածանի գետի ձախ կողմում, արգավանդ հարթավայրում։
Գյուղ | |
---|---|
Աղհան | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Մշո գավառ |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) |
Տեղաբնականուն | աղհանցի |
XX դարի սկզբին ուներ 68 տուն հայ բնակիչ, որոնք զբաղվում էին այգեգործությամբ, բանջարաբուծությամբ ու անասնապահությամբ։ Գյուղում կար եկեղեցի և ուսումնարան։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Աղհանն ավերվեց և ամայացավ։ Բնակչության մի մասը զոհվեց, իսկ փոքր մասն ապաստանեց Արևելյան Հայաստանում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 257)։ |