Աղեշունչներ (լատին․՝ Enteropneusta), կիսաքորդավորների ենթատիպի ծովային կենդանիների դաս։ Հայտնի է մոտ 100 տեսակ։

Արտաքին տեսք խմբագրել

Երկարություն 0,01-1 մ։ Մարմինը որդանման է՝ պատված թարթիչավոր էպիթելով և կազմված 3 մասից՝ կնճիթ, օձիք, իրան։ Երկսեռ են, արուն ե էգն արտաքինով չեն տարբերվում։

Խռիկային ճեղքերը դասավորված են կերակրափողի 2 կողմում (այստեղից՝ աղեշունչներ անվանումը)։

Արտաթորության համակարգ խմբագրել

Արտաթորության համակարգը նեֆրիտային է, նյարդայինը կազմված է մեջքափորային հանգույցներից, արյունատարը՝ մեջքափորային երկայնաձիգ անոթներից։ Լողում են ազատ, ապրում են ծովերի ծանծաղուտներում, սնվում բույսերի և կենդանիների քայքայված մնացորդներով։

Աղեշունչների բնորոշ ներկայացուցիչը բալանոագլոսն է։ Աղեշունչները անողնաշարավորների և քորդավորների միջև կապող օղակ են։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղեշունչներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղեշունչներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 253