Աղբյուր (ամսագիր, Երևան)
Տեղեկությունը այս հոդվածում կամ նրա որոշ բաժիններում հնացել է: Դուք կարող եք օգնել նախագծին՝ թարմացնելով այն և դրանից հետո հեռացնել կաղապարը: |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աղբյուր (այլ կիրառումներ)
«Աղբյուր», Հայաստանում լույս տեսնող մանկապատանեկան ամսագիր։
Աղբյուր | |
---|---|
Տեսակ | հանդես |
Լեզու | հայերեն |
Գլխավոր խմբագիր | Թադևոս Տոնոյան |
Հիմնադրվել է | 1923 |
Երկիր | ՀԽՍՀ→ Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Պատմություն խմբագրել
Առաջին անգամ լույս է տեսել 1923 թվականին ՀԽՍՀ-ում։ Ամսագրի անունը սկզբում եղել է «Պատկոմ», ապա՝ «Պիոներ», իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ամսագիրը վերանվանվել է «Աղբյուր»։
«Աղբյուրը» երեխաներին դաստիարակում է հայրենասիրության ոգով, նրանց մեջ սեր արթնացնում ուսման ու աշխատանքի, գիտության ու տեխնիկայի, գրականության, արվեստի ու ընթերցանության նկատմամբ։
Առաջին համարում հանդեսը կոչով դիմել է դպրոցականներին ու նրանց ծնողներին՝ ապաստան տալ և օգնել որբ երեխաներին, որոնց զգալի մասը Մեծ եղեռնից փրկված գաղթականներ էին։ Նույն համարում կար մեկ այլ հաղորդագրություն այն մասին, որ տասնհինգամյա Վիկտոր Համբարձումյանը հանդես է եկել Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության մասին հրապարակային դասախոսությամբ։
Հանդեսի խմբագրական խորհրդի կազմում էին Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։
Հանդեսում ճանաչված հեղինակների գործերի կողքին տպագրվում են նաև պատանի ստեղծագործողների ոտանավորներ, պատմվածքներ, հոդվածներ, նկարչական աշխատանքներ, թարգմանություններ արտասահմանյան մանկական գրականությունից։ «Աղբյուրն» անդրադառնում է հայ և աշխարհի ժողովուրդների պատմությանն ու մշակույթին, ազգագրությանը, հրապարակում նաև զվարճալի նյութեր, մաթեմատիկական հետաքըրքիր խաղեր ու խնդիրներ, օգտակար խորհուրդներ։ «Աղբյուրը» առաջիններից է լուսաբանել 1988 թ-ի հայ ազգային-ազատագրական շարժումը, հրապարակել նյութեր Հայաստանի և Արցախի պատմությունից։ Հանդեսը շարունակում է տպագրել Հայաստանի Հանրապետության առօրյան արտացոլող, հայ դեռահասներին հուզող հարցերի վերաբերյալ հրապարակումներ[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ «Տիգրան Մեծ հրատարակչության» Դպրոցականի Մեծ հանրագիտարան գիրք 2, հատոր 1 2009 թ գլխավոր տնօրեն Վ.Վ.Մարկոսյան, գլխավոր ճարտարապետ Ա.Ս.Գասպարյան,արտադրության պետ Լ.Ս.Ղազանչյան,գունային կարգավորող Ա.Կ. Գրիգորյան, տպագրիչներ Ա.Ա. Խուրշուդյան, Տ.Լ Դավթյան