Աղասի Եսայան
Աղասի Արշակի Եսայան (օգոստոսի 25, 1914[1] կամ օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1914[2], Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] - հուլիսի 8, 1983[2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), հայ խորհրդային իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբանական գիտությունների դոկտոր (1962), պրոֆեսոր (1964)։
Աղասի Եսայան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 25, 1914[1] կամ օգոստոսի 25 (սեպտեմբերի 7), 1914[2] |
Ծննդավայր | Շամախյան, Դիլիջան, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1][2] |
Մահացել է | հուլիսի 8, 1983[2] (68 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ (1943)[1] և Ռուսաստանի ԱԳՆ դիվանագիտական ակադեմիա (1947)[1] |
Կոչում | պրոֆեսոր[2] |
Գիտական աստիճան | իրավաբանական գիտությունների դոկտոր[1][2] (1962) |
Երկեր | «Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) «Հայաստանի միջազգային իրավական դրությունը. 1920-1922» |
Մասնագիտություն | իրավաբան և համալսարանի դասախոս |
Աշխատավայր | ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարություն[1] և Երևանի պետական համալսարան[1][2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
1943 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, 1947 թվականին՝ Մոսկվայի բարձրագույն դիվանագիտական դպրոցը։ 1947–51 թվականներին աշխատել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ արտաքին գործերի մինիստրություններում։ 1949 թվականից սկսել է դասախոսել է Երևանի պետական համալսարանում։ Եղել է դեկան (1957–64), պե–տության ն իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ (1963–70)։ 1971 թվականին նշանակվել է «պետական իրավունքի, սովետական շինարարության և միջազգային իրավունքի» ամբիոնի վարիչ։
«Հայկական հարցը և միջազգային դիվանագիտությունը» (1965) ուսումնասիրության մեջ խորհրդային գաղափարախոսության դիրքերից փորձել է ցույց տալ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) ժամանակ արևմտյան տերությունների վերաբերմունքը հայկական հարցին, լուսաբանել Հայաստանի հետ կապված հարցերի քննարկումը Ազգերի լիգայում, հայկական հարցը 1918-20-ի խորհրդա-թուրքական հարաբերություններում։ «Հայաստանի միջազգային իրավական դրությունը. 1920-1922» (1967) աշխատության մեջ քննել է Հայաստանի Հանրապետության միջազգային-իրավական վիճակը, նրա փոխհարաբերությունները Անտանտի երկրների, Խորհրդային Ռուսաստանի հետ և այլ հարցեր։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 2,13 2,14 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աղասի Եսայան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 522)։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |