Աղասի Գրիգորյան

հայ մանկավարժ

Աղասի Սեդրակի Գրիգորյան (1906, Արդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն - 1985), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Աղասի Գրիգորյան
Ծնվել է1906
ԾննդավայրԱրդահան, Կարսի մարզ, Կովկասյան երկրամաս, Ռուսական կայսրություն
Մահացել է1985
Քաղաքացիություն Թուրքիա և  ԽՍՀՄ
Մայրենի լեզութուրքերեն
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Կարմիր Աստղի շքանշան

Կենսագրություն խմբագրել

Աղասի Գրիգորյանը ծնվել է 1906 թվականին, Կարսի մարզի Արդահան բնակավայրում։ 1915 թվականին փրկվելով թուրքական ջարդից, ծնողների հետ միասին ապաստան է գտել Լենինականում։ 1924 թվականին ավարտել է Լենինականի ինդուստրիալ տեխնիկումը և ընդունվել Երևանի պետական համալսարան։ Հիվանդության պատճառով ուսումնառությունն ընդմիջել է և որոշ ժամանակ աշխատել է Կամոյի շրջանի դպրոցներում։ Գրիգորյանն ավարտել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտը։ Մի քանի տարի մաթեմատիկա է դասավանդել Լենինականի դպրոցներում, Երևանի բուհերի նախապատրաստական դասընթացներում։ Պատերազմի նախօրյակին Գրիգորյանը դասախոս է աշխատել Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտում, միաժամանակ աշխատել է հանրապետության հիդրոմետերոլոգիական վարչությունում[1]։

Գրիգորյանը կարմիր բանակ է զորակոչվել 1941 թվականի հոկտեմբերին և գործուղվել Ձերժինսկու անվան ակադեմիայի դասընթացներին։ Գործող բանակում է եղել 1942 թվականի հունվարից մինչև 1943 թվականի հունիսը։ Ծառայել է Բրյանսկի ռազմաճակատում, 3-րդ բանակի, ապա՝ ռազմաճակատի շտաբում՝ որպես հիդրոմետերոլոգիայի ծառայության պետ։ Այնուհետև փոխադրվել է 2-րդ Մերձբալթյան ռազմաճակատ։ Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով և մեդալներով։ 1944 թվականին ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը[1]։

1945 թվականին Գրիգորյանը մայորի կոչումով զորացրվել է բանակից, նշանակվել մայրաքաղաքի Մռավյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն։ 1955 թվականի օգոստոսից աշխատել է Կամոյի անվան դպրոցում, վարել է տնօրենի ուսումնադաստիարակչական աշխատանքների գծով տեղակալի պաշտոնը, միաժամանակ դասավանդել մաթեմատիկա[1]։

Մահ խմբագրել

Աղասի Գրիգորյանը մահացել է 1985 թվականին։ Թաղված է Շահումյանի գերեզմանատանը[2]։

Պարգևներ խմբագրել

  • Կարմիր աստղի շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «The memorial of Grigoryan Aghasi (Աղասի Գրիգորյան Սեդրակի) buried at Yerevan's Shahumyan cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 25-ին.