Աղաբեկալանջ, գյուղ Արցախի Մարտակերտի շրջանում՝ շրջկենտրոնից 3 կմ հարավ-արևմուտք՝ 475 մետր բարձրության վրա։ Տարածքը՝ 300 հեկտար։

Գյուղ
Աղաբեկալանջ
ադրբ.՝ Ağabəyyalı
ԵրկիրԱրցախ Արցախ
ՇրջանՄարտակերտի
ԲԾՄ557 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն155[1] մարդ (2003)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունաղաբեկալանջցի
Ժամային գոտիUTC+4
Աղաբեկալանջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)##
Աղաբեկալանջ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)

Աշխարհագրություն խմբագրել

Բնակավայրը գտնվում է Արցախի Հանրապետության հյուսիսարևելյան հատվածում՝ Մարտակերտի շրջանում՝ համանուն քաղաքից 3 կմ դեպի արևմուտք՝ նախկին Ջրաբերդ գավառում[2]։

Համայնքը հարթավայրային է, ունի 251,97 հա տարածք, որից 133,02 հա գյուղատնտեսական նշանակության, 57,77 հա անտառային հողեր։ Համայնքի տարածքում առկա են թվով 4 աղբյուրներ` «Թևունց», «Գյուղամիջի», «Ղրղուտ» և «Դաղին բաղ»։

Պատմություն խմբագրել

Աղաբեկալանջում և նրա շրջակայքում պահպանվել են եկեղեցու, գյուղատեղիի հետքեր, գերեզմանոցի մնացորդներ։

Այնուամենայնիվ ներկայիս բնակավայրը համեմատաբար նոր է։ Մոխրաթաղի բնակիչները 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին այստեղ ունեին գոմեր և զբաղվում էին անասնապահությամբ։ 1910 թվականին որոշ ընտանիքների հիմնավորվեցին այստեղ և տներ կառուցեցին։ Շուտով երկրամասում հաստատվեցին խորհրդային կարգեր։ 1930 թվականին Աղաբեկալանջում կազմակերպվել է կոլտնտեսության հետ։ 1975 թվականի կոլտնտեսությունը վերակազմակերպվում է խորհրդային տնտեսության (սովխոզ)[2]։

Կոլտնտեսությունները լուծարվելուց հետո՝ 1998 թվականից, գյուղում սկսեցին գործել մենատնտեսություններ։

Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցել է 45 հոգի, զոհվել է 24-ը[2]։

Աղաբեկալանջը Արցախյան ազատամարտում խմբագրել

1988-ից Աղաբեկալանջում կազմավորվել է ինքնապաշտպանական խմբեր, որոնք շուրջօրյա հերթապահություն են սահմանել գյուղում։ 1991-ից Աղաբեկալանջը պարբերաբար ռմբակոծվել է։ 1992-ի հուլիսի 4-ին ԽՍՀՄ ՆԳՆ զորքերը և ՄՀՆՋ-ականները ներխուժել և գրավել են գյուղը։ Բնակչությունը բռնագաղթել է, ապաստանել Մարտակերտի շրջանի տարբեր գյուղերում և ԼՂՀ սահմաններից դուրս։ Ազատագրումից հետո (1993) բնակչության մի մասը վերադարձել է։ Աղաբեկալանջից զոհվել է 3 ազատամարտիկ[3]։ Վլադիմիր Բալայանը հետմահու արժանացել է «Արցախի հերոս» բարձր կոչմանը, իսկ Վանյա Միրզոյանը հետմահու՝ ԱՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի։ ԱՀ «Մարտական խաչ» 2–րդ աստիճանի շքանշանի են արժանացել նաև Գրիգորի Միրզոյանը և Սամվել Պողոսյանը։

1991 թվականի մայիսին՝ «Օղակ» ռազմագործողության ժամանակ ԽՍՀՄ ներքին գործերի զորքերը և Ադրբեջանի հատուկ ջոկատայինները Աղաբեկալանջի բնակչությանը բռնաձնշումների ենթարկեցին։ Մեկ տարի անց՝ 1992 թվականի հունիսին, Ադրբեջանի զինված ուժերը գրավեցին Աղաբեկալանջը։ Բնակչության մեծ մասը տեղափոխվեց այլ երկրներ, մասնավորապես` Ռուսաստանի Դաշնություն։ 1993 թվականի հունիսի 17–ին գյուղի ազատագրվելուց հետո, Աղաբեկալանջի բնակչության ընդամենը 1/3–ը վերահաստատվեց հայրենի գյուղում։

Բռնագաղթի նախօրյակին` 1992 թվականի հունիսի 1–ին, Աղաբեկալանջում ապրում էր 441 մարդ, 1998 թվականի մայիսի 1–ի տվյալներով գյուղում կար ընդամենը 156 մարդ։

Բնակչություն խմբագրել

Աղաբեկալանջ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 168 մարդ, կա 56 տնտեսություններ։

Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[4].

Տարի 2008 2009 2010
Բնակիչ 168 158 164

Տնտեսություն խմբագրել

Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ` անասնապահությամբ և հողագործությամբ։

Հասարարակական կառույցներ խմբագրել

2015 թվականին համայնքում գործում էր գյուղապետարան, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում էին 13 աշակերտներ[5]։

1955 թվականի տնտեսության միջոցներով գյուղում դպրոցի շենք է կառուցվել։ 1972 թվականին կառուցվել է ներկայիս դպրոցի շենքը, որը գյուղն ազատագրելուց հետո վերանորոգվել է և այսօր գործում է։ 2006–2009 թվականներին դպրոցը ութամյայի կագավիճակ ուներ, իսկ 2010–2011 ուսումնական տարվանից` հիմնականի։ 2015–2016 ուսումնական տարում դպրոցում սովորում էր 12 աշակերտ, դասավանդում` 4 ուսուցիչ։ Դպրոցի տնօրեններ են աշխատել Սևիլ Միրզոյանը, Վեներա Սայիյանը[2]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Population of Nagorno-Karabakh Republic (2005)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Բալայան, Վահրամ (2020). ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՈՒՐՎԱԳԾԵՐ. Երևան: Զանգակ. էջեր 271–273.
  3. Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 51-52։
  4. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
  5. Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 146.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 239