Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակ (ոչ վաղ քան 1805 և ոչ ուշ քան 1806, Աշկութ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան - սեպտեմբերի 20, 1887(1887-09-20)[2][3], Քադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն), լիբանանցի գրող և մանկավարժ, ժամանակակից արաբական գրականության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակ
أحمد فارس الشدياق
Ծննդյան անունարաբ․՝ فارس يوسف الشدياق‎‎[1]
Ծնվել էոչ վաղ քան 1805 և ոչ ուշ քան 1806
ԾննդավայրԱշկութ, Քեսերվանի շրջան, Լեռնային Լիբանան, Լիբանան
Վախճանվել էսեպտեմբերի 20, 1887(1887-09-20)[2][3]
Վախճանի վայրՔադըքյոյ, Ստամբուլի մարզ, Օսմանյան կայսրություն
ԳերեզմանHazmiyeh[4]
Մասնագիտությունլրագրող, գրող, բանաստեղծ, դրամատուրգ, ակնարկագիր, թարգմանիչ, ճանապարհորդ և journal editor
Ազգությունարաբ
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Կրթությունալ-Ազհար համալսարան
Գրական ուղղություններռոմանտիզմ
Ուշագրավ աշխատանքներ«Քայլ առ քայլ Ֆարիակի հետքերով»,
«Պատասխաններ»
 Ahmad Faris al-Shidyaq Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը օսմանյան գիտնական էր և հրապարակախոս, արաբական նահդայի շրջանի գրող։ Նա ծնվել է 1804 թվականին Լեռնալիբանանում՝ մարոնիական ընտանիքում։ Կրթությունը ստանում է մարոնիական ուսումնարանում, գրական արաբերեն սովորում է իր եղբոր մոտ։ Եղբոր մահից հետո Շիդիակը տեղափոխվում է Եգիպտոս, ուր արդեն սկսվել էին Մուհամմադ Ալիի ռեֆորմները։ Այնտեղ նա դառնում է «Եգիպտական իրականություն» (արաբ․՝ الوقائع المصرية‎‎, ալ-ուակաի' ալ-միսրիա) թերթի առաջին թղթակիցներից մեկը, ինչը նրա մոտ ավելի է ամրապնդում արևմտամետ տրամադրությունները։

Այնուհետև Ֆարիս ալ-Շիդիակը 1834 թվականին տեղափոխվում է Մալթա կղզի։ Նա օգնում էր բողոքական միսիոներներին Աստվածաշունչը թարգմանել արաբերեն։ Մալթայում Շիդիակը գրում է «Մալթայի նկարագրությունը» աշխատությունը հավելումով, որն ուներ լրացուցիչ ենթավերնագիրը «Եվրոպական գիտական գիտելիքի գաղտնիքների բացահայտումը»։ Այս աշխատությունը եվրոպական գիտական տեխնիկայի նվաճումների մասին էր։ Նա այստեղ ներկայացնում էր ոչ միայն այն, ինչ տեսել է Մալթայում և Լոնդոնում, այլև այն բաները, ինչ նա ընդհանրապես գիտի եվրոպական հայտնագործությունների մասին։

Մալթա կղզուց Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը նախաիսլամական արաբական ոճով մի դասական կասիդա է ուղարկում Թունիսի Ահմադ բեյին։ Ի պատասխան՝ բեյը մի նավ է ուղարկում Մալթա, որպեսզի բանաստեղծին իր մոտ բերեն։ Թունիսում բեյը պարգևատրում է նրան իր գրած կասիդայի համար և կրկին նավով հետ ուղարկում Մալթա։ Սրանից հետո Շիդիակն իսլամ է ընդունում է վերցնում է նոր անուն Ահմադ։ Սա Շիդիակի՝ արդեն երրորդ կրոնափոխությունն էր՝ մարոնիականությունից ու բողոքականությունից հետո։ Մալթայից հեռանալուց հետո Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը գնում է Եվրոպա, 1850-ական թթ. լինում է Փարիզում և Լոնդոնում։ Փարիզում ծանոթանում է արաբագետ Գուստավ Դյուգայի հետ և նրա հետ մեկտեղ կազմում է ֆրանսիական քերականություն արաբների համար։

Ստեղծագործություն խմբագրել

Փարիզում եղած ժամանակ Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը գրում է իր հետաքրքրաշարժ վեպը, որը կոչվում է «Քայլ առ քայլ Ֆարիակի հետքերով» (արաբ․՝ الساق على الساق فيما هو الفارياق‎‎, սակ ալա սակ ֆիմա հուա ալ-Ֆարյակ)։ Այս վեպում Շիդիակը ներկայացնում է իր սեփական արկածները և ապրումները Եվրոպայում։ Հեղինակը եվրոպական կյանքը համեմատում է արաբականի հետ և հիմնականում քննադատում է եվրոպական ապրելաձևը, այս աշխատությունում շատ է քննադատությունը։

Փարիզից հետո Ահմադ Ֆարիս ալ-Շիդիակը տեղափոխվում է Ստամբուլ, ուր սուլթանի մոտ է ծառայության անցնում և «Պատասխաններ» (արաբ․՝ الجوائب‎‎, ալ-ջաուաիբ) կիսապաշտոնական թերթը, որը ոչ միայն քաղաքական հոդվածներ էր տպագրում, այլ նաև գրական։ Գրականության առումով թերթը նշանակալի էր նրանով, որ այստեղ տպագրվում էին նաև արաբական դասական գրականության հեղինակները։ «Պատասխանները» նաև Նահդայի սիրիացի մեկ այլ ներկայացուցչի՝ Ռիզկալլա Հասունի լոնդոնյան թերթի դեմ էր ուղղված։

Ահմադ Ֆարիս Շիդիակի գործերն ընդհանուր առմամբ նվիրված են արաբական լեզվի մոդեռնիզացմանը, արաբական մշակույթի տարածմանը ի հակադրություն օսմանիզացման, որն այդ ժամանակ այդքան ձգտում էր Օսմանյան կայսրությունը և արաբական հասարակության մոդենիզացմանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Արաբերեն Վիքիպեդիա — 2003.
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  4. Aboud M. جدد وقدماء: دراسات ونقد ومناقشاتHindawi Foundation, 2021. — P. 118. — ISBN 9781527324268

Գրականություն խմբագրել

  • Долинина А.А. Очерки истории арабской литературы нового времени. Египет и Сирия. Публицистика 1870-1914. М., 1968.
  • Крымский А.Е. История новой арабской литературы (XIX - начало XX века). М, 1971.
  • Сафронов В.В. Новая арабская литература. М., 1996.

Արտաքին հղումներ խմբագրել