Ահմադ Նուրիզադե (պարս.՝ احمد نوری‌زاده, օգոստոս 1951, Բանդարե Անզալի, Գիլան, Իրան - օգոստոսի 23, 2021(2021-08-23)), իրանցի հայագետ, թարգմանիչ, բանաստեղծ։

Ահմադ Նուրիզադե
Ծնվել էօգոստոս 1951
ԾննդավայրԲանդարե Անզալի, Գիլան, Իրան
Վախճանվել էօգոստոսի 23, 2021(2021-08-23)
Մասնագիտությունգրականագետ և թարգմանիչ
Քաղաքացիություն Իրան
Պարգևներ
Մովսես Խորենացու մեդալ

Կենսագրություն խմբագրել

Ահմադ Նուրիզադեն ծնվել է 1957 թվականին Իրանի Բանդարե Անզալի նավահանգստային քաղաքում։ Մանկության և պատանեկության տարիներին շփվելով հայկական համայնքի հետ՝ յուրացրել է հայերենը, իսկ հետագայում հաճախելով Սպահանի համալսարան հայագիտական բաժնում ուսումնասիրում հայոց մշակույթն ու պատմությունը։

1990 թվականին Թեհրանում լույս է տեսել Ահմադ Նուրիզադեի «Հարյուր տարվա հայկական պեոզիա» թարգմանությունների գիրքը (1154 էջ), որի վրա աշխատել է երեք տարի։ Հրատարակել է նաև «Հայաստանի պատմությունն ու մշակույթը» գիրքը (պարսկերեն)[1] և «Հարյուր տարվա հայ արձակ» թարգմանական ժողովածուն, որում 20 վիպակ է ներկայացված։

Հայկական բովանդակությամբ 15 գիրք է հրատարակել պարսկերեն։ Հեղինակել է հայերեն «Բարև ձեզ, հայեր» բանաստեղծությունների ժողովածուն[2]։

Նուրիզադեի «Բարև ձեզ, հայեր» բանաստեղծությունների ժողովածուի բնաբանը՝

  Խոնարհվելով համայն հայության առջև՝ խոսքս ուղղում եմ այն հային, որն իր ազգային և մշակութային արժանիքների հանդեպ անփույթ է։  

Պարգևներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել