Ահարոն Ադիբեկյան

հայ սոցիոլոգ

Ահարոն Ադիբեկյան (փետրվարի 27, 1942(1942-02-27) - հունվարի 3, 2021(2021-01-03)[1]), սոցիոլոգ, «Սոցիոմետր» անկախ սոցիոլոգիական կենտրոնի նախկին տնօրեն։

Ահարոն Ադիբեկյան
Ծնվել էփետրվարի 27, 1942(1942-02-27)
Մահացել էհունվարի 3, 2021(2021-01-03)[1] (78 տարեկան)
Մասնագիտությունսոցիոլոգ
Ալմա մատերՀԱՊՀ և Երևանի պետական համալսարան (1971)

Կրթություն խմբագրել

1960-ին ընդունվել է Երևանի Պոլիտեխնիկական ինստիտուտի քիմիկո-տեխնոլոգիական ֆակուլտետ և 1971-ին ավարտել է Երևանի Պետական Համալսարանի փիլիսոփայական բաժանմունքը։ 1971-1974 թթ եղել է Կոնկրետ-սոցիոլոգիական հետազոտությունների ինստիտուտի (Մոսկվա) ասպիրանտ, որտեղ 1978-ին պաշտպանել է թեկնածուական թեզ՝ նվիրված անձի ապրելակերպի ուսումնասիրման տեսամեթոդաբանական հարցերին։

Մասնագիտական գործունեություն խմբագրել

1981-ին կազմակերպել է սոցիոլոգիական հետազոտությունների խումբ, որը առանց իրավաբանական կարգավիճակի, տնտհաշվարկային հիմունքներով հիմնարկ-ձեռնարկությունների համար կատարել է կիրառական ուսումնասիրություններ աշխատանքի կազմակերպման, աշխատակազմի կառավարման, բնակչության տնտեսական-քաղաքական ակտիվության, նոր սերունդների սոցիալականացման, ընտրությունների անցկացման խնդիրների վերաբերյալ։

1988-ից մշակել և կիրառել է տարրական դպրոց և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունելու թեստային համակարգեր։ 1988-ից զբաղվում է մարկետինգային հետազոտություններով՝ Հայաստանի Ռեկլամային Գործակալության, Հայյուվելիրտորգի, Հայկենցաղսպասրկման, Աշտարակ կաթի, Գրանդ Տոբակոյի, Գրանդ Քենդիի, Սիգարոնի, International Spirit Company-ի, Երևանի կոնյակի գործարանի պատվերներով։

1991-ին հիմնել է «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնը, որը առ այսօր կատարել է ավելի քան 350 հետազոտություններ՝ Համաշխարհային Բանկի, Զարգացման Ասիական Բանկի, UNDP-ի, INTAS-ի, IFES-ի, IDEA-ի, JICA-ի, CIVICUS-ի. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության, ՀՀ Կառավարության և առանձին նախարարությունների, տարբեր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների և անհատ թեկնածուների պատվերները։

Հայտնի է Հայաստանի ներքաղաքական հարցերի շուրջ իր բազմաթիվ վերլուծություններով[2][3][4][5][6]։

Կրթական գործունեություն խմբագրել

1975-ից դասավանդել է 15 բուհերում մոտ 25 առարկա՝ փիլիսոփայություն, գեղագիտություն, բարոյագիտություն, մեթոդաբանություն, կրոնի պատմություն, ընդհանուր և համեմատական մշակութաբանություն, ընդհանուր և հակ արվեստի պատմություն, քաղաքագիտություն, կառավարման տեսություն, սոցիոլոգիայի հիմունքներ և տարբեր մասնավոր սոցիոլոգիական տեսություններ՝ իրավունքի, բանդային հասարակարգերի, տնտեսագիտության, ԶԼՄ-ների, անձի, պետական վարչարարության, առողջապահության, արվեստի, ընտանիքի, ամուսնության և այլն։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Մահացել է Ահարոն Ադիբեկյանը
  2. «Ահարոն Ադիբեկյան». www.7or.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Քաղաքական դաշտում ռոմանտիզմն իմաստազրկվում է. Ահարոն Ադիբեկյան». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  4. LLC, Helix Consulting. «Ա.Ադիբեկյան. Արամ Հարությունյանը միայն 45 տարի հետո կհավաքի նախագահի պաշտոնի համար անհրաժեշտ ձայն». www.panorama.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  5. «Ինչպես կհիշվեն ՀՀ նախագահները՝ ըստ Ա.Ադիբեկյանի». www.civilnet.am. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.
  6. One, Studio. «Ահարոն Ադիբեկյանը հույսեր է կապում նորանշանակ վարչապետի հետ». www.yerkir.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 8-ին.