Ակսելի Գալեն-Կալելա (ապրիլի 26, 1865(1865-04-26)[2][3][4][…], Պոռի, Ֆինլանդիա[5] - մարտի 7, 1931(1931-03-07)[2][3][6][…], Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդախոս ֆինն նկարիչ, ով հատկապես հայտնի է իր՝ Կալեվալայի և ֆիննական էպոսի պատկերազարդումներով։ Նրա աշխատանքները շատ կարևոր են համարվել ֆիննական ազգային ինքնության հարցում։ 1907 թվականին Գալլեն անունը փոխել է Գալլեն-Կալլելայի։

Ակսելի Գալլեն-Կալլելա
ֆիններեն՝ Akseli Gallen-Kallela
Ի ծնեշվեդ.՝ Axel Waldemar Gallén[1]
Ծնվել էապրիլի 26, 1865(1865-04-26)[2][3][4][…]
ԾննդավայրՊոռի, Ֆինլանդիա[5]
Վախճանվել էմարտի 7, 1931(1931-03-07)[2][3][6][…] (65 տարեկան)
Մահվան վայրՍտոկհոլմ, Շվեդիա
Քաղաքացիություն Ֆինլանդիա[7][8]
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա (1889), Gymnasiet Svenska normallyceum? (1881) և Հելսինկիի գեղարվեստի ակադեմիա (1884)
Մասնագիտություննկարիչ, նկարիչ-փորագրող, նկարազարդող, ճարտարապետ, դիզայներ և գծանկարիչ
Ոճռոմանտիզմ, սիմվոլիզմ[9][10] և Ռոմանտիկ ազգայնականություն
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Ուշագրավ աշխատանքներՆկարչի մայրը, Լեմմինկյայնենի մայրը և Սամպոյի պաշտպամությունը
ՈւսուցիչԿառլ Յան, Ֆրեդրիկ Ալստեդտ, Ադոլֆ ֆոն Բեկեր, Ֆեռնան Կորմոն և Sigfrid Keinänen?[11]
ԱշակերտներAlpo Sailo? և Vera Meyerson?
Պարգևներ
ԱմուսինMary Gallen-Kallela?
ԶավակներԿրիստի Գալլեն-Կալլելա և Յորմա Գալլեն-Կալլելա
 Akseli Gallen-Kallela Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

 
Սամպոի պաշտպանությունը, 1896, Տուրկուի գեղարվեստի թանգարան
 
The Աինո (դիցաբանություն) եռյակ, 1891

Գալեն-Կալելան (Ալեքս Ուոլդոմեր Գալլեն) ծնվել է Ֆինլանդիայի Պոռի քաղաքում ֆինն շվեդախոս ընտանիքում։ Նրա հայրը՝ Պետրոս Գալելան ոստիկանապետ և փաստաբան էր[16]։ Երբ Ակսելին 11 տարեկան էր նրան ուղարկեցին սովորելու Հելսինկիի միջնակարգ դպրոցում, քանի որ հայրը դեմ էր իր՝ գեղանկարիչ դառնալու ցանկությանը։ 1879 թվականին հոր մահից հետո Գալեն-Կալելան սկսեց հաճախել նկարչական դասերի Ֆինլանդիայի արվեստի ընկերությունում և 1881-1884 թթ․ մասնավոր դասեր առավ Ադոլֆ վոն Բեքերի մոտ։ 1884 թվականին տեղափոխվեց Փարիզ սովորելու Ջուլիանի ակադեմիայում[17]։ Փարիզում նա մտերմանում է ֆինն գեղանկարիչ Ալբերտ Էդելֆիլդի, Նորվեգացի գեղանկարիչ Ադամ Դորնբերգերի և շվեդացի գրող Ավգուստ Սթրինթբերգի հետ։ 1980 թվականին Գալեն Կալելան ամուսնանում է Մարի Սլուրի հետ։ Նրանք ունենում են երեք երեխա՝ Իմփի Մարջատան, Կիրսթին և Ջորմա Գալեն-Կալենան։ Արևմտյան Կարելիայում իրենց մեղրամսի ընթացքում Գալեն-Կալելան սկսեց նյութեր հավաքել իր՝ Կալեվալաի նկարազարդման համար։ Այս ժամանակաշրջանին բնորոշ է Կալվելայի ռոմանտիկ նկարազարդումները, ինչպիսիք են Աինո Եռյակը, և մի քանի բնանկարներ։ 1984 թվականի Գալեն Կալելան տեղափոխվեց Բեռլին իր և նորվեգացի նկարիչ Էդվարդ Մանչի համատեղ աշխատանքների ցուցահանդեսը վերահսկելու համար։ Այստեղ նա ծանոթանում է սիմվոլիստների հետ։ 1895 թվականի մարտին Գալելան մի նամակ է ստանում է, որում հայտնում են, որ իր դուստրը՝ Իմփի Մարջաթան մահացել է դիֆտերիայից։ Սա շրջադարձային է դառնում Կալելեային հետագա աշխատանքներին համար։ Մինչ դստեր մահը կալելայի աշխատանքները ռոմանտիկ էին, իսկ մահից հետո Գալեն Կալելան սկսեց նկարել ավելի ագրեսիվ աշխատանքներ, ինչպիսիք են «Սամպոի պաշտպանությունը», «Ջուկահայնենի վրեժը», «Կուլերվոի անեծքը» և «Լեմինկայնենի մայրը»։ Գերմանիայից վերադառնալով Գալեն Կալելան փորագրություն է ուսումնասիրում, այցելում է Լոնդոն խորացնելու իր գիտելիքները, իսկ 1898 Իտալիայում որմնանկարչություն է ուսումնասիրում։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

1900 թվականին Փարիզի միջազգային ցուցահանդեսի (Exposition Universelle) համար Գալեն Կալելան նկարազարդեց ֆիննական տաղավարի պատերը։ Այս որմնանկարներում նրա քաղաքական հայացքներն ավելի ակնհայտ դարձան։ «Իժերի դաշտում իլմարինեն վարուցանքի» իժերից մեկը կրում է Ռոմանովի թագը, իսկ իժերի մաքրումը, վերացումը դաշտից հստակորեն ակնարկում է Ֆինլանդիայի անկախացման իր ցանկությունը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. http://www.blf.fi/artikel.php?id=3194
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Akseli Valdemar Gallen-Kallela (նիդերլ.)
  4. 4,0 4,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Register of the Artists' Association of Finland (фин.)
  6. 6,0 6,1 6,2 Akseli Valdemar Gallen-Kallela // Benezit Dictionary of ArtistsOUP, 2018. — ISBN 978-0-19-977378-7doi:10.1093/BENZ/9780199773787.ARTICLE.B00070050
  7. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  8. Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
  9. Cassou J., Brunel P., Claudon F., Pillement G., Richard L. Encyclopédie du symbolisme — 1979. — ISBN 2-85056-129-0
  10. RKDartists (նիդերլ.)
  11. https://kansallisbiografia.fi/kansallisbiografia/henkilo/3194
  12. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 29. — ISBN 978-951-37-7005-1
  13. Matikkala A. Suomen Valkoisen Ruusun ja Suomen Leijonan ritarikunnat (фин.)Helsinki: Edita, 2017. — P. 58. — ISBN 978-951-37-7005-1
  14. Castrén C. Korkeimpien suomalaisten kunniamerkkien haltijat 1918–1969 (фин.)Tietosanakirja-osakeyhtiö, 1970. — P. 32.
  15. Bergroth T. C. Vapaudenristin ritarikunta: Isänmaan puolesta (фин.) — 2 — Helsinki: Werner Söderström Osakeyhtiö, 2014. — P. 47. — ISBN 978-951-0-40498-0
  16. Martin, T. & Pusa, E. 1985, p. 5.
  17. Martin, T. & Pusa, E. 1985, p. 6.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակսելի Գալլեն-Կալլելա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 656