Ակունք (Գեղարքունիքի մարզ)

գյուղ ՀՀ Գեղարքունիքի մարզում
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ակունք (այլ կիրառումներ)

Ակունք, գյուղ Հայաստանի Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում[1]։

Գյուղ
Ակունք
ԵրկիրՀայաստան Հայաստան
ՄարզԳեղարքունիքի մարզ
Համայնք Վարդենիս համայնք[1]
Հիմնադրված է1828 թ.
ԲԾՄ1965±1 մետր
Պաշտոնական լեզուհայերեն
Բնակչություն3888 մարդ (2023)
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Ժամային գոտիUTC+4
Փոստային դասիչ1604
Ակունք (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)##
Ակունք (Գեղարքունիքի մարզ) (Հայաստան)
Ակունք (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)##
Ակունք (Գեղարքունիքի մարզ) (Գեղարքունիքի մարզ)

Ծովի մակարդակից 1991 մետր բարձրության վրա։

Նախկինում Ղըրխբուլաղ անվանումով ընդգրկված է եղել Երևանի նահանգի Նոր Բայազետի գավառում։ Խորհրդային տարիներին մասն է կազմել Հայկական ԽՍՀ Նոր Բայազետի գավառի, 1930 թվականից` Վարդենիսի շրջանի։ Վերանվանվել է Ակունք 1935 թվականին[2]։ 1995 թվականից մտնում է ՀՀ Գեղարքունիքի մարզի մեջ։Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Ակունքը բարեկարգ գյուղ է, գազիֆիկացված, ապահովված խմելու և ոռոգման ջրով։ Ունի միջնակարգ դպրոց` հիմնանորոգված և ջեռուցվող, համակարգչային նոր տեխնոլոգիաներով հարուստ դասասենյակ։ Համայնքն ունի մշակույթի տուն, գրադարան, գործող մանկապարտեզ, առողջության առաջնային պահպանման կենտրոն։

Բնակչություն խմբագրել

Ըստ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքների՝ Ակունքի մշտական բնակչությունը կազմել է 4443, առկա բնակչությունը՝ 4313 մարդ[3]։ Ըստ առկա տվյալների` 1873 թվականից ի վեր բնակեցված է հայերով[4], որոնց մի մասը հին բայազետցիներ են[2]։ Ակունքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում` ստորև.


Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Գեղարքունիքի մարզի համայնքների մասին տեղեկություններ մարզպետարանի կայքում, (արխիվացված 12․08․2023 թվականին)։
  2. 2,0 2,1 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 1, էջ 146
  3. 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
  4. Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 Հայաստանի Հանրապետության բնակավայրերի բառարան (հայ.)Երևան: 2008. — էջ 12. — 184 p.
  6. Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.)Երևան: 1932. — 185 p.
  7. Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)

Գրականություն խմբագրել

  • Գևորգ Խաչատրյան, Ակունքի կանաչ սիմֆոնիան, «Հայաստանի աշխատավորուհի», 1980, № 1, էջ 17-20։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 235  
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակունք (Գեղարքունիքի մարզ)» հոդվածին։