Ակոշուա Բուսիա (անգլ.՝ Akosua Gyamama Busia, դեկտեմբերի 30, 1966(1966-12-30)[1][2], Գանա)[4][5], գանացի դերասանուհի, կինոռեժիսոր, գրող, երգերի հեղինակ։ Ապրում է Մեծ Բրիտանիայում; Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել հատկապես «The Color Purple» ֆիլմում գլխավոր հերոսուհու՝ Նեթի Հարիսի դերը վարպետորեն ու տպավորիչ կատարելու շնորհիվ։

Ակոշուա Բուսիա
անգլ.՝ Akosua Busia
Ծնվել էդեկտեմբերի 30, 1966(1966-12-30)[1][2] (57 տարեկան)
ԾննդավայրԳանա
ԿրթությունԽոսքի և դրամայի կենտրոնական դպրոց
Քաղաքացիություն Գանա
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, գրող, երգերի հեղինակ, կինոդերասանուհի, վիպասան և կինոռեժիսոր
ԸնտրանիAshanti?, The Final Terror?, Լուիզիանա, Badge of the Assassin?, The Color Purple?, Crossroads?, Low Blow?, Native Son?, Saxo?, The Seventh Sign?, New Jack City?, Rosewood?, Mad City? և Tears of the Sun?
Ծնողներհայր՝ Kofi Abrefa Busia?
Ամուսին(ներ)Ջոն Սինգլթոն[3]
Պարգևներ և մրցանակներ

Կենսագրություն խմբագրել

Ակոշու Բուսիան դուստրն է Ուենչի արքայատոհմի իշխան Քոֆի Աբրեֆա Բուսիայի, ով 1969-ից մինչև 1972 թվականը եղել է Գանայի Հանրապետության վարչապետը[6][7]։ Ակոշուան ինքն էլ իշխանուհու տիտղոս ունի։ Նրա քույրը՝ Աբենա Բուսիան, բանաստեղծուհի է, ակադեմիկոս և անգլերենի պրոֆեսոր Ռութգերս համալսարանում[8], 2017 թվականին էլ նշանակվել է Գանայի դեսպան Բրազիլիայի Հանրապետությունում։

Ակոշուան մանկությունն ու պատանեկությունն անց է կացրել Գանայում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Լոնդոնի բեմական խոսքի և դրամատիկական արվեստների կենտրոնական դպրոցը։ Դերասանական իր կարիերան սկսել է 16 տարեկանից. առաջին դերը եղել է Ուիլյամ Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգության գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը[9] Օքսֆորդի համալսարանում, որտեղ այդ ժամանակ սովորում էին իր քույրերը[9]։

Կինոյում Ակոշուայի խաղացած բազմաթիվ դերերից հիշարժան են հատկապես Բեսին՝ Ռիչարդ Ռայթի «Տեղաբնիկի տղան» վեպի հիման վրա 1986 թվականին նկարահանված նույնանուն ֆիլմում (Ջերալդին Փեյջի և Մեթ Դիլոնի խաղընկերությամբ), Նեթին՝ Սթիվեն Սփիլբերգի նկարահանած «Մանուշակագույնը» («The Color Purple», Դենի Գլովերի և Վուփի Գոլդբերգի խաղընկերությամբ, 1985 թ.)[10], Ռութը՝ Badge of the Assassin-ում (1985), Ջուելը՝ Ջոն Սինգլտոնի Rosewood-ում (1997)[11], Փեյշընսը՝ Անտուան Ֆուկուայի «Արևի արցունքները» (Tears of the Sun, 2003)[12] ֆիլմում, «Դժվար դասեր» (Hard Lessons, 1986 թ.) ֆիլմի գլխավոր հերոսուհու կերպարի մարմնավորումը (Դենզել Վաշինգտոնի և Լին Ուիթֆիլդի խաղընկերությամբ)[13]։ Դրվատանքի է արժանացել նաև նրա դերակատարումը ER հեռուստասերիալում[7]։

Գրականության ասպարեզում Բուսիայի նշանակալից աշխատանքներից են The Seasons of Beento Blackbird վեպը (Washington Square Press, 1997, 9780671014094)[14][15], Թոնի Մորիսոնի Beloved վեպի հիման վրա ստեղծված սցենարը (երկու այլ հեղինակների մասնակցությամբ), որը հիմք է ծառայել 1998 թվականին կինոռեժիսոր Ջոնաթան Դեմիի նկարահանած նույնանուն ֆիլմի համար[16], Սթիվի Վոնդերի հեղինակակցությամբ գրած «Moon Blue» երգը, որը տեղ է գտել 2005 թվականին վերջինիս թողարկած «A Time 2 Love» ալբոմում[17], «Mama» պոեմը, որը զետեղվել է 2019 թվականին լույս ընծայված New Daughters of Africa անթոլոգիայում[18]։

Բուսիայի հիշարժան ստեղծագործություններից է նաև իր հոր մասին 2008 նկարահանած The Prof. A Man Remembered. Life, Vision & Legacy of K.A. Busia.[19]:

18 տարի ձգված ընդմիջումից հետո, որը պայմանավորված էր դստերը մեծացնելու հետ, Բուսիան 2016 թվականին վերադարձել է դերասանական աշխատանքի Բրոդվեյում (խաղացել է Դենի Գուրիրայի Eclipsed թատերգությունում)[20]։ Թատերական տպավորիչ դերակատարումների համար նա արժանացել է Obie մրցանակի։

Անձնական կյանք խմբագրել

1996 թվականի հոկտեմբերի 12-ին Ակոշուա Բուսիան ամուսնացել է ամերիկացի կինոռեժիսոր Ջոն Սինգլտոնի հետ, ումից ունեցել է մեկ դուստր (Հադար Բուսիա-Սինգլտոն, ծնված 1997 թ. ապրիլի 3-ին)։ 1997 թվականի հունիսի 15-ին ամուսնալուծվել են։ Նրանց դուստրը դպրոց հաճախել է Գանայում, ապա մեկնել է ԱՄՆ[7][16]։

Ակոշուան քրոջ՝ Աբենա Բուսիայի հետ հիմնել է միջազգային հիմնադրամ, որի նպատակն է «աջակցություն ապահովել ձախողության հանդիպածներին, սակավ ապահովվածներին» ("to provide assistance to the disadvantaged")[21]:

Ֆիլմագրություն խմբագրել

Տարին Ֆիլմի վերնագիրը Դերը Նշումներ
1979 Աշանտի Սենուֆո ցեղի աղջիկ
1983 Վերջին ահաբեկությունը Վանեսա
1984 Լուիզիանա Այվի Հեռուստաֆիլմ
1985 Badge of the Assassin Ռութ Հեռուստաֆիլմ
1985 Մանուշակագույնը Նեթի Հարիս
1986 Խաչմերուկներ Պանսիոնատի կին
1986 Low Blow Քարմա
1986 Դժվար դասեր (a.k.a. The George McKenna Story Սինթիա Բայերս
1986 Տեղաբնիկի տղան Բեսի
1988 Saxo Puppet
1988 Յոթերորդ նշանը Փենի Ուոշբըրն
1991 New Jack City Դատարանի դահլիճի հանդիսական
1997 Rosewood Ջուել
1997 Ցնորված քաղաքը Դայանա
1997 Ill Gotten Gains Ֆեյ
2003 Արևի արցունքները Փեյշընս
2007 Ascension Day Չերի

Հեռուստասերիալներում խմբագրել

  • 1981 : Warp Speed
  • 1983 : K 2000 : դայակ (1 դրվագ)
  • 1983 : Ընկնող մարդը ։ մադամ Ստյուարտ (1 դրվագ)
  • 1985 : Simon և Simon : աղջիկ (1 դրվագ)
  • 1985 : A.D. : Acte (5 դրվագ)
  • 1985 : Late Starter : Նիկի (8 դրվագ)
  • 1986 : CBS Schoolbreak Special : Բրենդա (1 դրվագ)
  • 1986 : Hôpital St Elsewhere : Դեբրա Էթինգ (1 դրվագ)
  • 1986 : Հինգերորդ չափում ։ Ջենիֆեր Թեմփլտոն (1 դրվագ)
  • 1986 : The George McKenna Story : Սինթիա Բայերս
  • 1987 : Դրախտի ճանապարհները ։ Վանեսա Լիվինգստոն (1 դրվագ)
  • 1987 : A Special Friendship : Մերի Բոուզեր
  • 1991 : Brother Future : Քերոլայն
  • 1993 : Key West (1 դրվագ)
  • 1996 : Lonesome Dove : Les Jeunes Années (անգլերեն՝ Dead Man's Walk) : Էմերալդա (1 դրվագ)
  • 1999 : Urgences : Կոբե Իկաբո (4 դրվագ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. https://heavy.com/news/2019/04/akosua-busia-john-singleton-ex-wife/
  4. Who's Who Among African Americans. Vol. 22. Gale Research. 2008. էջ 179. ISBN 978-1-4144-3400-1.
  5. McCann, Bob (2010). Encyclopedia of African American Actresses In Film And Television. McFarland. էջ 62. ISBN 978-0-7864-3790-0.
  6. Takyi, Charles (2009 թ․ դեկտեմբերի 22). «Busia's family endorses new secretary for NPP». The Ghanaian Chronicle. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 29-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  7. 7,0 7,1 7,2 Kiesewetter, John (1999 թ․ ապրիլի 7). «'ER' actress dreams about having it all». The Cincinnati Enquirer.
  8. "Busia, Abena - Professor", Department of Women's and Gender Studies. Արխիվացված 4 Մարտ 2016 Wayback Machine, School of Arts and Sciences, Rutgers, The State University of New Jersey.
  9. 9,0 9,1 Smith, Gail (4 December 1998), "Just don't say 'no'", Mail & Guardian (South Africa).
  10. Rosenberg, Donald (1990 թ․ հունիսի 19). «Akosua Busia's Dual Performance In 'Color Purple' Still Astonishing». Rocky Mountain News.
  11. Levin, Jordan (1996 թ․ հունիսի 30). «On Location: Dredging in the Deep South». Los Angeles Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 6-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  12. Fuchs, Cynthia (2003 թ․ մարտի 8). «Tears of the Sun: Review». PopMatters.
  13. «Ակոշուա Բուսիա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում.
  14. Rush, George (1997 թ․ ապրիլի 17). «D'Angelo joins Al's bev-y of beauties». New York Daily News. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 12-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  15. "Writer", Akosua Busia website.
  16. 16,0 16,1 Fierman, Daniel (1998 թ․ հոկտեմբերի 16). «Brawl Over 'Beloved'». Entertainment Weekly. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 25-ին.
  17. «The wonder of it all». The Detroit News. 2005 թ․ հոկտեմբերի 8.
  18. Maxwell, Anne (2019 թ․ հուլիսի 19). «The many urgent voices of women writers from Africa». The Sydney Morning Herald.
  19. կինոնկարը "The Prof: A Man Remembered". Արխիվացված 3 Մարտ 2016 Wayback Machine
  20. Mark Kennedy, "Akosua Busia re-emerges in the spotlight in ‘Eclipsed’", Washington Times, 23 March 2016.
  21. Foundations, Akosua Busia website.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակոշուա Բուսիա» հոդվածին։