Ակնա հայրենակցական միություն

Ակնա հայրենակցական միություն, հիմնվել է 1945 թվականի հունվարի 20-ին, Նյու Յորքում, ԱՄՆ գաղթած ակնցիների կողմից՝ նպատակ ունենալով նյութապես օժանդակել երկրորդ համաշխարհային պատերազմից տուժած, զանազան երկրներում գտնվող ակնցիներին, կապ հաստատել սփյուռքի հայրենակիցների միջև, խորհրդայինՀայաստանում հավերժացնել Ակնի անունը։

Ակնա հայրենակցական միություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր ԱՄՆ[1]
Հիմնադրվածհունվարի 20, 1945[1]
Գլխադասային գրասենյակՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[1]

Նյութական օգնություն խմբագրել

Միությունը նյութական օգնություն է ցույց տվել Սովետական Հայաստան ներգաղթող ակնցիներին, Նոր Ակն թաղամասի (Սովետաշենում) կառուցապատմանը, նպաստավորել ակնցի ուսանողներին։ Ակնա հայրենակցական միությունն ունի իր մասնաճյուղերն ԱՄՆ-ի զանազան քաղաքներում, ինչպես նաև Հալեպում, Փարիզում, և Ալեքսանդրիայում։

Ծանոթագրություններ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 225