Ականիս (լեռ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ականիս (այլ կիրառումներ)
Ականիս, լեռ Պատմական Հայաստանի հարավային մասում, Հայկական Տավրոս լեռնաշղթայի արևելյան ծայրամասում, Վանա լճից հարավ-արևելք, Անձևացիք և Աղբակ գավառների սահմանում, այժմյան Մեծ Զավ գետի աջակողմյան վտակներից մեկի ձախ ափին։ Կոչվել է նաև Աքաղայու կատար (այսինքն՝ «աքաղաղի կատար») լեռնագագաթի կատարաձև լինելու պատճառով։ Ականիսը Հայկական Տավրոսը կապում է Կորդվաց լեռներին և համապատասխանում է այժմյան Մերքեզ լեռանը (բարձրությունը՝ 3350 մ)[1]։
Ականիս | |
---|---|
Տեսակ | լեռ |
Երկիր | Թուրքիա |
Լեռնաշղթա | Հայկական Տավրոս |
Լեռնային համակարգ | Տավրոսյան լեռնահամակարգ |
Բարձրությունը ծովի մակարդակից | 3350 մետր |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 131 — 992 էջ։