Ականանետային դիվիզիոն, ՊԲ ստորաբաժանում։ Կազմավորվել է 1992 թվականի փետրվարին՝ 120 մմ-անոց ականանետների և 122 մմ-անոց հաուբիցների հիմքի վրա՝ որպես առանձին մարտական միավորում։ Հրամանատար՝ Ս․ Լիսենկո։ Մանսակցել է Արցախի Հանրապետության Մարտակերտի (Սրխավենդ), Ասկերանի (Ջանհասան, Նախիջևանիկ), Մարտունիի (Կարմիր Շուկա) շրջանների, Շուշիի, Կրկժանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1992 թվականի օգոստոսին մարտկոցի հիմքի վրա կազմավորվել է դիվիզիոն՝ 3 մարտկոցներով, հրամանատարներ՝ Լ․ Միրզաբեկյան, Ա․ Առաքելյան, Գ․ Ավանեսյան։ 1993 թվականի հունիսին ականանետային դիվիզիոնը լուծարվել է և ներառվել 82 մմ-անոց ականանետային դիվիզիոնի մեջ։

Ականանետային դիվիզիոն
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Ստեղծվեց1992
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1993
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։