Ակակի Ծերեթելի (վրաց.՝ აკაკი წერეთელი, հունիսի 9 (21), 1840, Սխվիտորի, Իմերեթի մարզ, Ռուսական կայսրություն - հունվարի 26, 1915(1915-01-26), Սաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան), վրացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, վրաց նոր գրականության և գրական նոր լեզվի հիմնադիր (Իլյա Ճավճավաձեի հետ միասին)։ 19-րդ դարի 2-րդ կեսի Վրաստանում ազգային-ազատագրական շարժման ղեկավարներից։

Ակակի Ծերեթելի
վրաց.՝ აკაკი წერეთელი
Ծնվել էհունիսի 9 (21), 1840
ԾննդավայրՍխվիտորի, Իմերեթի մարզ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունվարի 26, 1915(1915-01-26) (74 տարեկան)
Վախճանի վայրՍաչխերե, Իմերեթի մարզ, Վրաստան
ԳերեզմանՄթածմինդա
Մասնագիտությունբանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և հասարակական գործիչ
Լեզուվրացերեն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարան
Ուշագրավ աշխատանքներQ25542259?, Սուլիկո և Tornike Eristavi?
ԱնդամակցությունQ12868991?
ԱմուսինQ108988520?
ԶավակներAlexey Tsereteli?
Изображение автографа
Ակակի Ծերեթելի Վիքիքաղվածքում
Ակակի Ծերեթելի Վիքիդարանում
 Akaki Tsereteli Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Սաչխերի շրջանի Սխվիտոր գյուղում, հարուստ ավատատերի ընտանիքում։ Վրացերեն և ռուսերեն գրել-կարդալ սովորել է ծնողներից։ 1850 թվականին ընդունվել է Քութայիսի նահանգի գիմնազիա։ 1859 թ-ին մեկնել է Պետերբուրգ և որպես ազատ ունկընդիր։

Ուսանողական տարիներին ծանոթացել է Տարաս Շևչենկոյի և «Սովրեմեննիկի» շուրջը համախմբված գրողների հետ, որոնց ազդեցությամբ էլ կազմակերպվել են նրա գրական-գեղագիտական հայացքները։ 1862 թվականին վերադարձել է Քութայիս և նվիրվել գրական աշխատանքին։ Անգնահատելի են նրա ծառայությունները վրաց ռեալիստական թատրոնի վերականգնման և պարբերական մամուլի զարգացման գործում։

Ստեղծագործական կյանք խմբագրել

Ծերեթելին հայրենիքը պատկերել է յուրովի (Վերելքում, 1875, Հիվանդը, 1880, Ամիրանը, 1883, Սիրեցյալիս, 1898, Սուլիկո, 1895)։ Գրել է պոեմներ, վիպակներ, ակնարկներ, առակներ, պիեսներ, հրապարակախոսական հոդվածներ։ Բագրատ Մեծ (1875), Թորնիկե Էրիսթավի (1884), Նաթելա (1900) պոեմները և Բաշի Աչուկ» (1895-1896) պատմվածքը պատկերում են ազատության ու անկախության համար վրաց ժողովրդի պայքարը։ Արձակ գործերից հայտնի է Իմ գլխով անցածը (1894-1899, հայերեն հրատարակություն՝ 1938) ինքնակենսագրական վիպակը։ Նրա Կորչի (1905) բանաստեղծությունը, որը կառավարությունը տապալելու ուղղակի կոչ էր, Վրաստանում դարձել էր հեղափոխական հիմն։ Ծերեթելին վրացերենի է թարգմանել Ինտերնացիոնալը (1906

Ա. Ծերեթելու Գ. Սունդուկյանին նվիրված բանաստեղծությունը խմբագրել

 
Ակակի Ծերեթելու պատկերը 2007-ին թողարկված 10 լարիանոց թղթադրամի վրա

Ծերեթելին ունի բանաստեղծություն, որը վերաբերվում է Գաբրիել Սունդուկյանին։ Բանաստեղծությունը թարգմանել է Գեղամ Սարյանը[1]։

Աղբյուրներ խմբագրել

  1. Սրտի ձայներ. Երևան-Թբիլիս: «Հայաստան» և «Սաբճոթա Սաքարթվելո». 1970. էջ 7-8.
 
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ակակի Ծերեթելի հոդվածին
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 122  
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ակակի Ծերեթելի» հոդվածին։