Ալֆրեդ Ջոել Հորֆորդ Ռեյնոսո (անգլAlfred Joel Horford Reynoso, հունիսի 3, 1986(1986-06-03), Պուերտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն), բահամական ծագումով դոմինիկանացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ, կենտրոնական և ծանր հարձակվող։ Ներկա պահին հանդես է գալիս Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) «Բոստոն Սելտիքս» ակումբում։

Ալ Հորֆորդ
Al Horford

Ակումբ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Բոստոն Սելտիքս
Դիրքը Կենտրոնական/ ծանր հարձակվող
Համար № 42
Ի ծնե տրված անունը Ալֆրեդ Ջոել Հորֆորդ Ռեյնոսո
Alfred Joel Horford Reynoso
Ծննդյան ամսաթիվ հունիսի 3, 1986 (37 տարեկան)
Ծննդավայր Դոմինիկյան Հանրապետություն Պուերտո Պլատա, Դոմինիկյան Հանրապետություն
Ազգություն Դոմինիկյան Հանրապետություն դոմինիկանացի
Հասակ 2,06 մ
Քաշ 113 կգ
Դպրոց Ամերիկայի Միացյալ Նահանգներ Գրանդ լեդջ
(Գրանդ լեդջ, Միչիգան)
համալսարան Ֆլորիդայի համալսարան (2004–2007)
Դրաֆթի տարի 2007 / ռաունդ՝ 1 / ընտր.՝ 3-րդ
Դրաֆթ ակումբ Ատլանտա Հոքս
Կարիերայի պատմություն
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԱտլանտա Հոքս (2007–2016)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2016–2019)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՖիլադելֆիա Սևնթի Սիքսերս (2019–2020)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներՕկլահոմա Սիթի Թանդեր (2020–2021)
Ամերիկայի Միացյալ ՆահանգներԲոստոն Սելտիքս (2021-այժմ)
Մրցանակներ

  • 5× NBA աստղ (2010, 2011, 2015, 2016, 2018)
  • All-NBA երրորդ թիմ (2011)
  • NBA All-Defensive երկրորդ թիմ (2018)
  • NBA All-Rookie առաջին թիմ (2008)
  • NBA նետող աստղերի մրցույթի հաղթող (2011)
  • NCAA չեմպիոն (2006–2007)
  • SEC մրցույթի MVP (2007)

Համալսարանային առաջնությունում ներկայացրել է Ֆլորիդայի համալսարանը՝ հանդիսանալով համալսարանային թիմի մեկնարկային կենտրոնականը։ Թիմի կազմում հաղթել է NCAA առաջնությունը 2006 և 2007 թվականներին։ Ընտրվել է «Ատլանտա Հոքսի» կողմից՝ 2007 թվականի Բասկետբոլի ազգային ասոցիացիայի դրաֆթի առաջին ռաունդի երրորդ ընտրությամբ՝ հաջորդելով Քևին Դյուրանտին։

NBA-ում անցկացրած տարիների ընթացքում Հորֆորդը 5 անգամ ճանաչվել է աստղ, ինչպես նաև ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում։

Ամուսնացած է համերկրացի երգչուհի և «Միսս Տիեզերք 2003» գեղեցկության մրցույթի հաղթող Ամելիա Վեգայի հետ[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Amelia Vega se casa con Al Horford – Hoy Digital». Hoy.com.do. 2011 թ․ դեկտեմբերի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 27-ին.

Արտաքին հղումներ խմբագրել