Ալ-թախֆիֆա (արաբ․՝ التخفيفة‎‎), եգիպտական գլխանոց, որը կրում էին մամլուք սուլթանները։ Այն նման էր ալ-իմամային (գլխի կլոր‚ ոսկեգույն զարդանախշերով մետաքսյա փաթաթան)‚ սակայն սև գույնի էր և ավելի փոքր։ Գոյություն ունի նաև թախֆիֆայի մեծ տեսակը, որը կոչվում է թախֆիֆա քաբիռա (արաբ.تخفيفة كبيرة)։ Վերջինս մամլուք սուլթանները կրում էին հատուկ առիթների ժամանակ։

Աղբյուրներ խմբագրել

Մայեր-Մամլուքյան հագուստները, Կահիրե 1985, էջ 31-32