Ալ-Համիդիա (արաբ․՝ الحميدية‎‎‎), քաղաք Սիրիայի Արաբական Հանրապետությունում։ Հանդիսանում է Տարտուսի մարզի Տարտուսի գավառի համանուն շրջանի վարչական կենտրոնը։

Քաղաք
Ալ-Համիդիա
արաբ․՝ الحميدية‎‎‎
ԵրկիրՍիրիա Սիրիա
ՄարզՏարտուսի մարզ
ՄինտակաՏարտուսի գավառ
ՆահիյաԱլ-Համիդիայի շրջան
Պաշտոնական լեզուհունարեն
Բնակչություն7 404 մարդ (2004)
Ազգային կազմհույներ
Ժամային գոտիUTC+2
Ալ-Համիդիա (Սիրիա)##
Ալ-Համիդիա (Սիրիա)

Աշխարհագրություն խմբագրել

Ալ-Համիդիան գտնվում է Միջերկրական ծովի սիրիական ափին՝ Լիբանանի սահմանին կից։

Բնակչություն խմբագրել

2004 թվականի տվյալներով՝ ալ-Համիդիայում բնակվում էր 7 404 մարդ, բոլորը՝ հույներ[1]։ Նրանք դավանում են իսլամ և հայտնի են որպես «Կրետեի թուրքեր»։ Տեղափոխվել են օսմանյան Աբդուլ Համիդ II սուլթանի (1876-1909) հրամանով։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը գյուղատնտեսությունն է, ավելի կոնկրետ՝ երկրագործությունը։ Դրան նպաստում է միջերկրածովյան մեղմ ու խոնավ կլիման։ Տարածված է այգեգործությունը. մշակում են զեյթուն, արևադարձային և մերձարևադարձային մրգեր, կան ցորենի ու գարու դաշտեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Սիրիայի մարդահամար, 2004