Ալ-Ային (արաբ. العين, "աղբյուր")[1], բնակչությամբ 4-րդ քաղաքը Միացյալ Արաբական Էմիրություններում։ Գտնվում է Աբու Դաբիի Էմիրությունում, մայրաքաղաքից 148 կմ դեպի արևելք, Օմանի սահմանի վրա, Բուրեյմի օազիսի շրջանում։ ՄԱԷ-ի միակ խոշոր քաղաքն է, որը գտնվում է ծովից բավականին հեռու։ Բնակչությունը կազմում է 422 000 մարդ (2005ՄԱԷ-ի 4-րդ, իսկ Աբու Դաբիի Էմիրության 2 քաղաքն է։ Ալ-Այինում է ծնվել երկրի առաջին նախագահ և Աբու Դաբիի ղեկավար Շեյխ Զաիդ բին Սուլթան Ալ-Նախայիանը։ Քաղաքի գեղատեսիլ վայրերի թվին են պատկանում կենդանաբանական այգին, կարուսելների այգի «Fun City»-ին, պատմական թանգարանները, բազմաթիվ այգիներ, հանգստի գոտիներ, ներառյալ Ջեբել Հաֆիթ սարը, որի ստորոտին տեղակայված են հանքային ջրերի աղբյուրներ։

Բնակավայր
Ալ-Ային
արաբ․՝ العين‎‎
Դրոշ

ԵրկիրԱՄԷ ԱՄԷ
Մակերես13 100 կմ²
ԲԾՄ292 մետր
Պաշտոնական լեզուարաբերեն
Բնակչություն766 936 մարդ (2017)
Ժամային գոտիUTC+4
Պաշտոնական կայքdmt.gov.ae/aam(արաբ.)(անգլ.)
Ալ-Ային (Արաբական Միացյալ Էմիրություններ)##
Ալ-Ային (Արաբական Միացյալ Էմիրություններ)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Al Ain». The Report Abu Dhabi 2010. Oxford Business Group. 2010. էջ 171. ISBN 978-1-9070-6521-7.(անգլ.)