Ալֆրեդ Վեռներ (գերմ.՝ Alfred Werner, դեկտեմբերի 12, 1866(1866-12-12)[1][2][3][…], Մյուլուզ - նոյեմբերի 15, 1919(1919-11-15)[4][1][2][…], Ցյուրիխ, Շվեյցարիա[4]), շվեյցարացի քիմիկոս անօրգանիկ։ Կոմպլեքսային միացությունների քիմիայի հիմնադիրներից։ 1893 թվականից Ցյուրիխի համալսարանի պրոֆեսոր։

Ալֆրեդ Վեռներ
Alfred Werner
Ծնվել էդեկտեմբերի 12, 1866(1866-12-12)[1][2][3][…]
Մյուլուզ
Մահացել էնոյեմբերի 15, 1919(1919-11-15)[4][1][2][…] (52 տարեկան)
Ցյուրիխ, Շվեյցարիա[4]
ԳերեզմանRehalp Cemetery[5]
Քաղաքացիություն Շվեյցարիա[6] և  Ֆրանսիա[6]
Մասնագիտությունքիմիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Ցյուրիխի համալսարան
Գործունեության ոլորտօրգանական քիմիա, ֆիզիկական քիմիա և քիմիա[7]
Ալմա մատերՑյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց և Ցյուրիխի համալսարան
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[8] և գերմաներեն[7]
Գիտական ղեկավարArthur Rudolf Hantzsch?
Պարգևներ
Ամուսին(ներ)Emma Werner?
 Alfred Werner Վիքիպահեստում

Անօրգանական նյութերի կառուցվածքի հետազոտմանը նվիրված իր առաջին աշխատանքում (1893) Վեռներն առաջարկել է կոմպլեքսային միացությունների կոորդինացիոն տեսությունը։ Սինթեզել է բազմաթիվ նոր միացություններ, մշակել նյութի կառուցվածքի հետազոտման եղանակներ, հետազոտել բազմաթիվ նյութեր, դասակարգել իր ժամանակին հայտնի անօրգանական նյութերը։ Ներկոմպլեքսային միացությունների նրա պատկերացումները օգնեցին բացահայտելու բազմաթիվ օրգանական նյութերի (քլորոֆիլ, հեմոգլոբին և այլն) կառուցվածքը։ Վեռների տեսության հիման վրա ենթադրվեց կոմպլեքսային միացությունների տարածական իզոմերների գոյությունը, մեկնաբանվեց կրկնակի աղերի կառուցվածքը։ Մտցվեց կոորդինացիոն թիվ հասկացությունը, ընդլայնվեցին արժեքականության մասին պատկերացումները։ Նոբելյան մրցանակ (1913

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Վեռներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 379