Սըր Ալֆրեդ Ջուլս Էյեր[7] (անգլ.՝ Alfred Jules Ayer, հոկտեմբերի 29, 1910(1910-10-29)[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 27, 1989(1989-06-27)[1][2][3][…] կամ հուլիսի 26, 1989(1989-07-26)[4], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), անգլիացի փիլիսոփա-նեոպոզիտիվիստ[8], վերլուծական փիլիսոփայության ներկայացուցիչ, ըստ որոշ գնահատականների` 20-րդ դարի կեսերի առաջատարներից մեկը[9]։

Ալֆրեդ Ջուլս Էյեր
անգլ.՝ A. J. Ayer
Ծնվել էհոկտեմբերի 29, 1910(1910-10-29)[1][2][3][…] Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունիսի 27, 1989(1989-06-27)[1][2][3][…] (78 տարեկան) կամ հուլիսի 26, 1989(1989-07-26)[4] (78 տարեկան) Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
Դավանանքաթեիզմ
Ուղղությունաթեիզմ և Տրամաբանական պոզիտիվիզմ[5]
Մասնագիտությունգիտության փիլիսոփա, մանկավարժ, փիլիսոփա, համալսարանի դասախոս և գրող
Հաստատություն(ներ)Լոնդոնի համալսարանի քոլեջ, Քրայսթ Չյորչ, Ուոդհեմ քոլեջ և Նոր Քոլեջ
Գործունեության ոլորտիմացաբանություն[5], Փիլիսոփայական տրամաբանություն[5], բարոյագիտություն[5], Տրամաբանական պոզիտիվիզմ[4], փիլիսոփայություն[4] և literary activity?[4]
Պաշտոն(ներ)Booker Prize judge?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա
Ալմա մատերՔրայսթ Չյորչ, Իթըն քոլեջ և Ascham St. Vincent's School?
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինանգլերեն[1][4]
Եղել է գիտական ղեկավարPeter Unger? և Daniel Isaacson?[6]
Ազդվել էԲերտրան Ռասել[5], Ռուդոլֆ Կառնապ[5] և Գիլբերտ Ռայլ[5]
Պարգևներ
Ամուսին(ներ)Grace Isabel Renée Lees?, Alberta Wells? և Վանեսա Սալմոն
Երեխա(ներ)Julian Ayer?[2]
ՀայրJules Louis Cyprian Ayer?[2]

Կենսագրություն խմբագրել

Էյերի մայրը` Ռեյնե Սիտրոենը, ծագում է հոլանդա-հրեական հայտնի Սիտրոեն ընտանիքից, որը Ֆրանսիայում ավտոմեքենա արտադրող ընկերության սեփականատեր էր։ Հայրը` Ժյուլ Էյերը, ծագումով Շվեյցարիայից էր և աշխատում էր Ռոթշիլդ ընտանիքի ֆինանսական հաստատությունում[10]։

Կրթություն է ստացել Իթըն քոլեջում և օքսֆորդյան Քրիստ Չըրչ քոլեջում, որտեղ և 1933 թվականից սկսել է իր դասախոսական կարիերան` մեկ տարի Վիեննայում ապրելուց և Վիեննայի խմբակի պոզիտիվիզմի ծրագրին ծանոթանալուց հետո։

1946-1959 թվականներին եղել է Լոնդոնի համալսարանական քոլեջի (անգլ.՝ University College London) տրամաբանության և գիտակցության փիլիսոփայության պրոֆեսոր։ Այնուհետև տեղափոխվել է Օքսֆորդի համալսարան, որտեղ 1959-1978 թվականներին եղել է տրամաբանության պրոֆեսոր։ 1959-1978 թվականներին եղել է օքսֆորդյան Նոր քոլեջի, 1978-1983 թվականներին` Վուլֆսոն քոլեջի խորհրդի անդամ։

1951-1952 թվականներին ղեկավարել է Արիստոտելյան ընկերությունը (Aristotelian Society): 1952 թվականին ընտրվել է Բրիտանական ակադեմիայի անդամ[11]։ Եղել է Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի անդամ[12]։ 1963 թվականին դարձել է Ամերիկյան արվեստի և գիտության ակադեմիայի օտարերկրացի պատվավոր անդամ։ Եղել է Բրիտանական հումանիտար ասոցացիայի առաջին փոխնախագահը, իսկ 1965-1970 թվականներին` դրա նախագահը։

1970 թվականին նրան շնորհվել է ասպետի կոչում[13]։

«Տոտտենհեմ Հոտսպուր» ֆուտբոլային ակումբի երկրպագու էր[14]։

Փիլիսոփայություն խմբագրել

Էյերի փիլիսոփայական հայացքները ձևավորվել են Ռասսելի նեոռեալիզմի, ավստրիական տրամբանական պոզիտիվիզմի և բրիտանական էմպիրիզմի ավանդույթի հիման վրա։ Լինելով Վիեննայի խմբակի գաղափարների քարոզիչ` Էյերի ուշ շրջանի աշխատանքներին բնորոշ են լեզվաբանական փիլիսոփայության միտումները։

Տարբերակում էր վերլուծական և սինթեզված նախադասություններ։ Նա ֆիզիկական օբյեկտներն ընկալում էր որպես «զգայական տվյալների» տրամաբանական կառուցվածք։

Ճանաչողության տեսության մեջ մշակել է հաստատման հայեցակարգ։ Էյերը տարբերակում է վավերացման «ուժեղ» և «թույլ» սկզբունքներ։ «Պնդումները հաստատվող են համարվում տերմինի ուժեղ իմաստով,-գրել է նա,-միայն այն դեպքում, եթե նրա ճշմարտացիությունը կարող է վճռականորեն հաստատվել փորձի միջոցով։ Բայց այն հաստատվող է թույլ իմաստով, եթե փորձն այն կարող է հավանական դարձնել»[15]։ Ըստ Էյերի, այս սկզբունքից հետևում է, որ մետաֆիզիկայի, աստվածաբանության, էստեթիկայի և էթիկայի ենթադրությունները բառացիորեն անիմաստ են և հետևաբար չեն կարող լինել ո՛չ ճշմարիտ, ո՛չ էլ կեղծ։

  մետաֆիզիկական բոլոր պնդումներն անիմաստ են  

Նա համարում էր, որ Աստծո գոյության մասին կրոնական պնդումները ճշմարիտ կամ կեղծ չեն, այլ զուրկ են նշանակությունից։ Սրանք մետաֆիզիկական կեզծ պնդումներ են։ Ճիշտ նույն կերպ անիմաստ է նաև աթեիզմը, որի հայտարարությունները (Աստված գոյություն չունի) կախված են կրոնական պնդումներից։ Միևնույն ժամանակ էսթետիկական և էթիկական դատողությունները, ինչպես նաև` կրոնական բնույթի որոշ դատողությունները կարող են կրել «զգացմունքային» բեռնվածություն` արտահայտելով դրանք արտաբերով մարդկանց ներքին աշխարհը, այսինքն` դրանք հոգեբանության ուսումնասիրման առարկաներ են։

Մեջբերումներ խմբագրել

  • Բարոյական դատողություններն օբյեկտիվ նշանակություն չունեն` իրենց` փորձով ստուգելու անհնարինության պատճառով։
  • Բարոյական դատողությունները ո՛չ ճշմարտություն են պարունակում, ո՛չ էլ մոլորություն։ Դրանք ոչինչ չեն արտահայտում, բացի մեր զգացմունքներից ու ցանկություններից, ինչպես նաև տարբեր ռեակցիաներից, որոնք նրան ակնկալում են առաջացնել։
  • Էթիկան հանգեցնում է այն ուսումնասիրությանը, թե մենք ինչ ենք ուզում և ինչ չենք ուզում։ Բարու և չարի հասկացությունններն այլ նշանակություն ուղղակի չունեն։
  • Եթե գիտությունն առանց փիլիսոփայության, կարելի է ասել, կույր է, ապա փիլիսոփայությունն առանց գիտության փաստացի դատարկ է[16]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Rogers B. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 5,11 5,12 Collinson D. Biographical Dictionary of Twentieth-Century Philosophers — 1996. — ISBN 978-0-415-06043-1
  6. Mathematics Genealogy Project — 1997.
  7. Айер / М. В. Лебедев // А — Анкетирование. — М. : Большая российская энциклопедия, 2005. — С. 310. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 1). — ISBN 5-85270-329-X.
  8. Айер
  9. Никоненко С. В. Аналитическая философия: основные концепции. — СПб: Изд-во СПбГУ, 2007. — С. 131
  10. A. J. Ayer: A Life
  11. Deceased Fellows - British Academy Արխիվացված 2015-09-23 Wayback Machine
  12. Айер Алфред Джулс // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  13. Կաղապար:London Gazette
  14. Wilson, A. N. (2003). Iris Murdoch as I knew her. London: Hutchinson. էջ 156. ISBN 978-0-09-174246-1.
  15. Декарт и лингвистическая философия Արխիվացված 2010-02-05 Wayback Machine
  16. АЙЕР, Альфред Джулс (р. 1910). Английский философ(չաշխատող հղում)