Ալֆրեդ Նաթ
Ալֆրեդ Նաթ (անգլ.՝ Alfred Trübner Nutt, նոյեմբերի 22, 1856[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մայիսի 21, 1910[1]), բրիտանացի հրատարակիչ, որն ուսումնասիրել և գրել է ֆոլկլորի և կելտագիտության մասին։
Ալֆրեդ Նաթ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 22, 1856[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | մայիսի 21, 1910[1] (53 տարեկան) |
Մասնագիտություն | հրատարակիչ |
Ծնողներ | հայր՝ David Nutt? |
Alfred Nutt Վիքիպահեստում |
Կենսագրություն խմբագրել
Նաթը ծնվել է Լոնդոնում, նա հրատարակիչ Դեյվիդ Նաթի որդին էր։ Նրա մայրը եղել է մեկ այլ անվանի հրատարակչի` Վիլյամ Միլլերի թոռնուհին։ Նա սովորել է Լոնդոնի դպրոցի համալսարանական քոլեջում, Լոնդոնի համալսարանական քոլեջում, և Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Վիրտի լե Ֆրանսուա քաղաքի Վիրտի լե Ֆրանսուա քոլեջում։ Նա անցկացրել է երեք տարի` աշկերտություն սովորեցնելով Լայպցիգում, Բեռլինում և Փարիզում, մինչև 1878 թվականը, երբ գլխավորել է իր հանգուցյալ հոր բիզնեսը։
Նա հիմնադրել է The Folk-Lore Journal ամսագիրը[3]։ 1897 թվականին նա ընտրվել է ֆոլկլորի ընկերության նախագահ[4]։
Նաթը եղել է Ջեսի Վենսթոնի ընկերը և աջակիցը, կիսելով նրա հետաքրքրությունը Սուրբ Գրաալի` կելտական ակունքների վերաբերյալ, և հրապարակել է նրա մի քանի գրքեր։ Նա նաև կապված էր Վիթլի Սթոուքսի, Էլեանոր Հուլի և Կունո Մեյերի հետ, նրա աշխատանքները կարևոր ազդեցություն են ունեցել Ռոջեր Շերման Լումիսի ուսումնասիրությունների վրա։ Նա կարևոր դեր է ունեցել Իռլանդական տեքստի միության հիմնադրման գործում, և նրա ընկերությունը տպագրել է միության վաղ շրջանի գրքերը 1899-1914 թվականններին։
Նաթը հեղինակել է գիտական բազմաթիվ աշխատանքներ, ներառյալ Սուրբ Գրեյլի լեգենդի ուսումնասիրությունները` դրա կելտական ծագման վերաբերյալ հիփոթեզին հատուկ հղումներով, ինչպես նաև` համագործակցել է Մեյերի հետ «Բրանի ճանապարհորդությունը», «Ֆեբալի որդին», «Ապրելու հողը» աշխատություններում։ Գրել է ուսումնասիրություններ Մաբինոգոնի վերաբերյալ, ինչպես նաև աշխատել է Մեթյու Առնոլդի «Կելտական գրականության ուսումնասիրությունը» ծանոթագրված ուսումնասիրության վրա[3]։ Նաթը խեղդվել է Սեն գետում, 1910 թվականի մայիսի 21-ին, երբ փորձում էր փրկել իր 17-ամյա հաշմանդամ որդուն, որն ընկել էր գետը, երբ ձին փախել էր[4]։
Նրա կինը` Մ. Լ. Նաթը, հաջորդել է նրան ֆիրմայի ղեկավարի պաշտոնում[3]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 Dictionary of Irish Biography — RIA.
- ↑ 3,0 3,1 3,2 H. R. Tedder, rev. Sayoni Basu (2004). «Nutt, Alfred (1856–1910)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press (oxforddnb.com). Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
- ↑ 4,0 4,1 «Alfred Nutt Drowned: Well-Known London Publisher Dies Trying to Save His Invalid Son» (PDF). The New York Times. 1920 թ․ մայիսի 24. Վերցված է 2012 թ․ հունիսի 23-ին.
Գրականություն խմբագրել
- Wood, J., "Folklore studies at the Celtic dawn: the rôle of Alfred Nutt as publisher and scholar", in Folklore 110, 1999, pp. 3–12.
Արտաքին հղումներ խմբագրել
- Alfred Nuttի գործերը Գուտենբերգ նախագծում
- Alfred Nutt at Findarticles.com
- "In Memoriam: Alfred T. Nutt", obituary by Edward Clodd, Folk-Lore Volume 21, 1910
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Նաթ» հոդվածին։ |