Ալֆրեդ Ժարրի (ֆր.՝ Alfred Jarry սեպտեմբերի 8, 1873(1873-09-08)[1][2][3][…], Լավալ[4] - նոյեմբերի 1, 1907(1907-11-01)[5][6][7][…], Փարիզ[8]), ֆրանսիացի բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, աբսուրդիզմի նախակարապետ, «պատաֆիզիկա» եզրույթի հեղինակ։

Ալֆրեդ Ժարրի
Ծնվել էսեպտեմբերի 8, 1873(1873-09-08)[1][2][3][…]
ԾննդավայրԼավալ[4]
Վախճանվել էնոյեմբերի 1, 1907(1907-11-01)[5][6][7][…] (34 տարեկան)
Վախճանի վայրՓարիզ[8]
ԳերեզմանԲանյոյի գերեզմանատուն
Գրական անունDocteur Faustroll[9], Père Ubu[10] և Alain Jans[11]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, վիպասան, գրող, նկարիչ-փորագրող, քննադատ և վիզուալ արտիստ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա[12]
ԿրթությունԱնրի IV լիցեյ
Ուշագրավ աշխատանքներExploits and Opinions of Dr. Faustroll, Pataphysician? և Ուբու Ռոյ
ԱնդամակցությունՊատաֆիզիկայի դպրոց
Պարգևներ
Изображение автографа
 Alfred Jarry Վիքիպահեստում

Կյանքը և գործունեությունը խմբագրել

 
Ալֆրեդ Ժարրի Պարոն Ուբյույի իսկական դիմանկարը, 1896

Ծնվել է Բրետենում, վաճառականի ընտանիքում։ 1879 թվականին ծնողները ամուսնալուծվել են, երեխաները շարունակել են ապրել մոր հետ։ Սովորել է Ռենում, կրթությունը շարունակել է Փարիզում՝ Հենրիխ IV-ի լիցեյում (նրա ուսուցիչներից է եղել Անրի Բերգսոնը, իսկ դասընկերներից՝ ապագա գրող Լեոն-Պոլ Ֆարգը և ապագա բանասեր Ալբեր Տիբոդեն։ Ձախողել է Փարիզի Էկոլ բարձրագույն դպրոցի քննությունները, նույնը նաև Սորբոնի համալսարանում։ Այդպես էլ երբեք բարձրագույն կրթություն չի ստացել[13]։

Մուտք է գործել մայրաքաղաքի «Մերկյուր դե Ֆրանս» հրատարակչության շրջանակ, Շվոբ Մարսելի, Ռեմի դը Գուրմոնի հետ, մշտապես հյուրընկալվել էր հայտնի բանաստեղծուհի Ռաշիլդի տանը։ Հենց այստեղ էլ 1894 թվականին առաջին անգամ ընթերցվել է գրոտեսկային տիկնիկային դրաման՝ «Ուբյու արքան»։ 1896 թվականին նրան ներկայացրել է հայտնի ռեժիսոր Օրելեն Լյունե Պոն, որի ընթացքում հասարակական սկանդալ է բռնկվել, որը համեմատվել է Վիկտոր Հյուգոյի Էռնանի դրամայի պրեմիերայի պատմական սկանդալի հետ։ Ժարրին թարգմանել է Սամուել Քոլրիջի և Սթիվենսոնի բանաստեղծությունները, փոխադրել է Քրիստիան Դիտրիխ Գրաբեի «Հումոր, սատիրա, իրոնիա» կատակերգությունը։ Փորձել է ամսագիր հրատարակել, զբաղվել է հեծանվասպորտով։

Սպառելով ժառանգությունը՝ սնանկացել է, որոշ ժամանակ ապրել մաքսային Անրի Ռուսսոյի տանը։ Ժարրիի «Դոկտոր Ֆաուստրոլի գործերը և դատողությունները, պատաֆիզիկա» դրաման մերժվել է «Մերկյուր դե Ֆրանս» հրատարակչության և այլ հրատարակիչների կողմից։ Ժարրին միշտ աչքի է ընկել իր կտրուկ բնավորությամբ, վիճել է բոլորի հետ, քաղցած է եղել, հիվանդացել է, տարվել հարբեցողությամբ, օգտագործել է թմրանյութեր։ Կաթվածահար է եղել և մահացել հիվանդանոցում։

Հռչակում խմբագրել

 
Դիմանկար, Ֆելիքս Վալլոտոն, 1901 թվական

Ժարրիի ստեղծագործություններին նորովի անդրադարձել են Ապոլիները և սյուրռեալիստները։ 1926 թվականին թատրոնում Անտոնեն Արտոն Ռոժե Վիտրակի ու Ռոբեր Արոնի հետ ստեղծել է «Ալֆրեդ Ժարրիի թատրոնը»։ Ժարրին Եվրոպայում, ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում դարձել է գրական և թատերական ավանգարդի պաշտամունքային կերպար, մասնավորապես ԱՄՆ-ում և Լատինական Ամերիկայում ՈՒԼԻՊՈ (ֆր.՝ OULIPO, հապավում՝ Ouvroir de littérature potentielle) խմբի խորհրդանշական հովանավորն է համարվել։ Լավալում (Մայեն) տեղադրվել է նրա արձանը, (հեղ․ Օսիպ Ցադկին)։ Ուբյու արքայի մասին ֆարսի հիման վրա 1966 թվականին Ցիմերմանը բալետ է գրել։ 1948 թվականին կազմավորվել է Պետաֆիզիկայի կատակային քոլեջը, իսկ 1979 թվականին՝ Ալֆրեդ Ժարրիի ընկերների միությունը։ 2007 թվականին գրողի մահվան 100-ամյա հոբելյանի կապակցությամբ կազմակերպվել են տարաբնույթ միջոցառումներ։

Հիմնական ստեղծագործություններ խմբագրել

  • Minutes de sable mémorial (1894, բանաստեղծություններ)
  • Ubu Roi (1894)[14]
  • Les Jours et les Nuits (1897, վեպ)
  • Ubu enchaîné (1900)
  • Le Surmâle (1902, վեպ)
  • Ubu sur la Butte (1906)
  • Gestes et opinions du docteur Faustroll, pataphysicien (հրատ. 1911)

Էկրանավորում խմբագրել

  • 1997 — Յուբյու հայրիկը / (ֆր.՝ Père Ubu), (ռեժ․ Հայնրիխ Զաբլ / (ֆր.՝ Heinrich Sabl))

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Arnaud N. Alfred Jarry, d’Ubu roi au Docteur Faustroll. Paris: La Table Ronde, 1974
  • Beaumont K. Alfred Jarry: a critical and biographical study. New York: St. Martin’s Press, 1984
  • Béhar H. La dramaturgie d’Alfred Jarry. Paris: Champion, 2003.
  • David S.-C. Alfred Jarry, le secret des origines. Paris: PUF, 2003
  • Besnier P. Alfred Jarry. Paris: Fayard, 2005
  • Fell J. Alfred Jarry: an imagination in revolt. Madison: Fairleigh Dickinson University Press, 2005
  • Делёз Ж. Один неведомый предшественник Хайдеггера: Альфред Жарри// Он же. Критика и клиника. СПб: Machina, 2002, с.125-136
  • Таганов А. Н. Буффонное слово в творчестве Альфреда Жарри (Оперетта-буфф «Леда») // Художественное слово в пространстве культуры. Функции и трансформации. Иваново: ИвГУ, 2006. С. 85-92.
  • Таганов А. Н. Жанр альманаха в творчестве Альфреда Жарри // Малые жанры: Теория и история: Сб. науч. тр. Иваново: Иван. гос. ун-т, 2006.
  • Хьюгилл Э. ’Патафизика: Бесполезный путеводитель / Пер. с англ. В. Садовского; общ. ред. С. Дубина. М.: Гилея, 2017. С. 321—376.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Ժարրի» հոդվածին։