Ալֆրեդ Գոմիս
Ալֆրեդ Գոմիս (ֆր.՝ Alfred Gomis, սեպտեմբերի 5, 1993[1][2], Զիգինշոր (քաղաք), Սենեգալ), սենեգալցի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս ՍՊԱԼ-ի և Սենեգալի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է դարպասապահի դիրքում[3]։
Գոմիսը ՍՊԱԼ-ի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Amigo Alfred Junior Gomis | ||
Քաղաքացիությունը |
Սենեգալ Իտալիա | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 5, 1993[1][2] (30 տարեկան) | ||
Ծննդավայր | Զիգինշոր (քաղաք), Սենեգալ | ||
Հասակ | 196 սմ | ||
Քաշ | 83 կգ | ||
Դիրք | դարպասապահ | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | ՍՊԱԼ | ||
Համար | 1 | ||
Պատանեկան կարիերա | |||
2010-2013 | Տորինո | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2013-2018 | Տորինո | 0 | (0) |
2013-2014 | → Կրոտոնե | 39 | (0) |
2014-2015 | → Ավելինո | 31 | (0) |
2015-2016 | → Չեզենա | 38 | (0) |
2016-2017 | → Բոլոնյա | 0 | (0) |
2017 | → Սալերնիտանա | 21 | (0) |
2017-2018 | → ՍՊԱԼ | 26 | (0) |
2018-ներկա | ՍՊԱԼ | 6 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2017-ներկա | Սենեգալ | 2 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ակումբային կարիերա խմբագրել
Տորինո խմբագրել
Գոմիսը Տորինոյի ակադեմիայի սան է[4]։ 2013 թվականի հուլիսի 3-ին նա վարձավճարով տեղափոխվեց Կրոտոնե[5][6]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Ռեջինայի դեմ խաղում[7]։ Առաջին հանդիպումը Սերիա B-ում անցկացրեց օգոստոսի 31-ին՝ Չեզենայի դեմ խաղում[8]։ Կրոտոնեի կազմում Գոմիսը անցկացրեց 41 հանդիպում՝ 11 խաղում պահելով իր դարպասը անառիկ։ 2014 թվականի օգոստոսի 11-ին սենեգալցին վարձավճարով միացավ Ավելինոյին[9][10]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 17-ին՝ Իտալիայի գավաթի Վենեցիայի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[11]։ Առաջին հանդիպումը առաջնությունում անցկացրեց օգոստոսի 30-ին՝ Պրո Վերչելիի դեմ խաղում[12]։ Հոկտեմբերի 28-ին՝ Պերուջայի դեմ խաղում նա հետ մղեց Ռոդրիգո Տադեյի 11-մետրանոց հարվածը և այս խաղում գոլ բաց չթողեց[13]։ Ավելինոյի կազմում Գոմիսը անցկացրեց 33 հանդիպում՝ բաց թողելով 28 գնդակ և 15 խաղում իր դարպասը պահելով անառիկ։
2015 թվականի հուլիսի 30-ին Գոմիսը 1 տարվա վարձավճարով տեղափոխվեց Չեզենա[14]։ Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 12-ին՝ Վիրտուս Էնտելայի դեմ խաղում[15]։ Չեզենայի կազմում սենեգալցին անցկացրեց 38 հանդիպում առաջնությունում՝ բաց թողելով 32 գնդակ և 15 խաղում պահելով իր դարպասը անառիկ։ 2016 թվականի օգոստոսի 31-ին Գոմիսը վարձավճարով միացավ Բոլոնյային որպես վնասվածք ստացած Անտոնիո Միրանտեի փոխարինող[16][17], սակայն շուտով նույնպես ստացավ վնասվածք[18]։ Բոլոնյայի կազմում իր առաջին և միակ[19] հանդիպումը անցկացրեց դեկտեմբերի 1-ին՝ Իտալիայի գավաթի Վերոնայի դեմ խաղում[20][21]։ 2017 թվականի հունվարին Տորինոն հետ կանչեց Գոմիսի վարձավճարը[22], և հունվարի 18-ին նա մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով տեղափոխվեց Սալերնիտանա[23]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 22-ին՝ Սպեցիայի դեմ խաղում[24]։ Վարձավճարի ընթացքում Գոմիսը անցկացրեց 21 հանդիպում՝ բաց թողելով 17 գնդակ և 11 խաղում իր դարպասը պահելով անառիկ[19]։
ՍՊԱԼ խմբագրել
2017 թվականի հուլիսի 8-ին Գոմիսը 1 տարվա վարձավճարով միացավ ՍՊԱԼ-ին[25][26][27], ապա ակումբը գնեց նրա լրիվ տրանսֆերը։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Իտալիայի գավաթի Ռենատեի դեմ խաղում՝ այս խաղում պահելով իր դարպասը անառիկ[28]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ում անցկացրեց օգոստոսի 20-ին՝ Լացիոյի դեմ խաղում[29]։ Իր առաջին մրցաշրջանում Գոմիսը անցկացրեց 26 հանդիպում առաջնությունում՝ բաց թողելով 43 գնդակ և ընդամենը 4 խաղում պահելով իր դարպասը անառիկ[30]։
Միջազգային կարիերա խմբագրել
Գոմիսը իրավասու էր ներկայացնել Իտալիան և Սենեգալը միջազգային ասպարեզում[31]։ 2013 թվականին նա հրավիրվեց Իտալիայի մինչև 20 տարեկանների երիտասարդական հավաքական, սակայն չանցկացրեց ոչ մի հանդիպում[32]։ Նույն թվականին դարպասապահը հրավիրվեց Իտալիայի B հավաքական, սակայն կրկին ոչ մի խաղում խաղադաշտ դուրս չեկավ։
Այնուամենայնիվ, Գոմիսը ընտրեց Սենեգալը և Սենեգալի ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց 2017 թվականի նոյեմբերի 14-ին՝ Հարավաֆրիկյան Հանրապետության դեմ խաղում[33]։ 2018 թվականի մայիսին Գոմիսը ընդգրկվեց Սենեգալի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[34][35]։ Առաջնությունում նա անցկացրեց 3 հանդիպում[36], իսկ Սենեգալը դուրս մնաց խմբային փուլից[37][38]՝ «արդար խաղի» միավորներով զիջելով Ճապոնիային[39][40]։
Կարիերայի վիճակագրություն խմբագրել
Ակումբային վիճակագրություն խմբագրել
2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ[41]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Կրոտոնե (վարձավճար) | 2013–14 | Սերիա B | 39 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | 41 | 0 | |
Ավելինո (վարձավճար) | 2014–15 | 31 | 0 | 2 | 0 | — | 33 | 0 | ||||
Չեզենա (վարձավճար) | 2015–16 | 38 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 39 | 0 | |||
Բոլոնյա (վարձավճար) | 2016–17 | Սերիա A | 0 | 0 | 1 | 0 | — | 1 | 0 | |||
Սալերնիտանա (վարձավճար) | 2016–17 | Սերիա B | 21 | 0 | 0 | 0 | 21 | 0 | ||||
ՍՊԱԼ | 2017–18 | Սերիա A | 26 | 0 | 2 | 0 | 28 | 0 | ||||
2018–19 | 6 | 0 | 1 | 0 | 7 | 0 | ||||||
Ընդհանուր | 32 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 35 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 161 | 0 | 7 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 170 | 0 |
Միջազգային վիճակագրություն խմբագրել
2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ[41]
Սենեգալ | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2017 | 1 | 0 |
2018 | 1 | 0 |
Ընդհանուր | 2 | 0 |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Senegal - A. Gomis - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «The golden gloves of Alfred Gomis, the Senegalese immigrant turned calcio hero». These Football Times (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «UFFICIALE: Torino, Gomis ceduto in prestito al Crotone - TUTTOmercatoWEB.com». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Calciomercato, Crotone: Alfred Gomis è rossoblù». CN24. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Urbs Reggina 1914 - FC Crotone, Aug 17, 2013 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «FC Crotone - ASD Romagna Centro Cesena, Aug 31, 2013 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Alfred Gomis è dell'Avellino: Ufficiale». Avellino-Calcio.it (իտալերեն). 2014 թ․ օգոստոսի 11. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Alfred Gomis all'Avellino». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Calcio Avellino SSD - Venezia FC, Aug 17, 2014 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Calcio Avellino SSD - FC Pro Vercelli 1892, Aug 30, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «AC Perugia Calcio - Calcio Avellino SSD, Oct 28, 2014 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Torino, ufficiale: Alfred Gomis in prestito con opzione a Cesena - Toro News». Toro News (իտալերեն). 2015 թ․ հուլիսի 30. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Virtus Entella - ASD Romagna Centro Cesena, Sep 12, 2015 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Gomis signs for Bologna». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 31. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Bologna's Alfred Gomis: Young goalkeeper moves to Bologna». theScore.com (կանադական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Gomis expected back in 30 to 40 days following operation». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ 19,0 19,1 «Alfred Gomis | Football Stats | Spal | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Bologna FC 1909 - Hellas Verona, Dec 1, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Debut for Gomis, first goal for Krafth». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Gomis' loan ends». BolognaFC (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Alfred Gomis è un giocatore della Salernitana - US Salernitana 1919 | Sito ufficiale della U.S. Salernitana 1919<». US Salernitana 1919 | Sito ufficiale della U.S. Salernitana 1919< (իտալերեն). 2017 թ․ հունվարի 18. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «US Salernitana 1919 - Spezia Calcio, Jan 22, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Alfred Gomis alla Spal». TORINO FC 1906 SITO UFFICIALE (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Calciomercato SPAL, ecco il portiere: preso Gomis dal Torino | Goal.com» (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Redazione (2017 թ․ հուլիսի 8). «Calciomercato, UFFICIALE: Gomis via dal Torino. La società: "In bocca al lupo" - Toro.it». Toro.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «SPAL 2013 - AC Renate, Aug 12, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «SS Lazio - SPAL 2013, Aug 20, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Alfred Gomis | Football Stats | Spal | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Alfred Gomis - 1993 - Senegal | Generazione di Talenti» (իտալերեն). 2013 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ Occhionero, Simona. «Anche Alfred Gomis in Nazionale». www.infotoro.it (իտալերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Senegal - South Africa, Nov 14, 2017 - World Cup qualification Africa - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ «Senegal announce 23-man squad for Russia». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 18. Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ «Revealed: Every World Cup 2018 squad - Final 23-man lists | Goal.com» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 27-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Alfred GOMIS - Alfred Gomis - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - News - Colombia advance to last 16, Senegal eliminated - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ «Yellow cards come back to bite Senegal». NewsComAu. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ CNN, Matias Grez,. «Senegal crashes out of World Cup on fair play rule». CNN. Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
{{cite news}}
:|last=
has generic name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link) - ↑ «Senegal becomes first to exit 2018 World Cup on FIFA Fair Play yellow-card tiebreaker». CBSSports.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հուլիսի 30-ին.
- ↑ 41,0 41,1 «Alfred Gomis». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Գոմիսի պաշտոնական Ինստագրամի էջը
- Գոմիսը transfermarkt-ում
- Գոմիսը soccerbase.com-ում
- Գոմիսը WhoScored.com կայքում
- Գոմիսը ՍՊԱԼ-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2019-03-23 Wayback Machine
- Գոմիսը Սերիա A-ի պաշտոնական կայքում Արխիվացված 2018-09-28 Wayback Machine
- Գոմիսը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալֆրեդ Գոմիս» հոդվածին։ |