Ալֆրեդո Ադամե (իսպ.՝ Alfredo Adame Von Knoop, հունիսի 10, 1958(1958-06-10), Գվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասան, պրոդյուսեր և հաղորդավար։

Ալֆրեդո Ադամե
Ծնվել էհունիսի 10, 1958(1958-06-10) (65 տարեկան)
ԾննդավայրԳվադալախարա, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Քաղաքացիություն Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
Մասնագիտությունդերասան, հեռուստատեսային դերասան, կինոդերասան և հեռուստատեսային պրոդյուսեր

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1958 թվականի հունիսի 10-ին Մեքսիկայի մեծությամբ առաջին Գվադալախարա քաղաքում։ Նրա հայրը արմատներով եղել է մեքսիկացի, իսկ մայրը՝ գերմանացի։ Ավարտել է օդաչուական դպրոցը և 10 տարի աշխատել Մեքսիկայի ավիաընկերությունում։ Դերասանական կրթություն է ստացել Սիլվի Դերբեսի ակադեմիայում։ 1980-ական թվականներից սկսած Ալֆրեդոն ակտիվ մասնակցություն է ունեցել Մեքսիկական հեռուստաընկերության տարբեր ծրագրերում և հաջողության է հասել, որպես դերասան ու հաղորդավար։ Հայտնի է նաև «Իմ երկրորդ մայրիկը» մեքսիկական հեռուստասերիալից իր Հանս Լութման դերով, որը գերմանացի գործարար էր։ Ամուսնացած է մեքսիկացի դերասանուհի Մարի Պաս Բանքելզի հետ, ունի երեք որդի։

Ֆիլմագրություն խմբագրել

Դերասան խմբագրել

Պրոդյուսեր խմբագրել

Հեռուատահաղորդումներ խմբագրել

  • 1988 - Վիդեո Կոսմոս/Video Cosmos - հաղորդավար
  • 1998 - Այսօր/Hoy - հաղորդավար/Don Francisco presenta - հաղորդավար
  • 2002 - Դոն Ֆրանսիսկոն ներկայացնում է
  • 2003 - Ախ, սեր/Ay, Amor - հաղորդավար
  • 2005 - Կենդանի առավոտ/Viva la mañana - հաղորդավար
  • 2005 - Մրցանակ «Լավագույն հաղորդում»/ Premios TV y Novelas
  • 2006 - Սուպեր մամա/Súper mamá - հաղորդավար
  • 2007 - «De Buenas a ala 1» - հաղորդավար

Արտաքին հղումներ խմբագրել