Ալֆա և Օմեգա 3։ Մեծ գայլական խաղեր

Ալֆա և Օմեգա 3։ Մեծ գայլական խաղեր (անգլ.՝ Alpha and Omega 3: The Great Wolf Games), ռեժիսոր Ռիչարդ Ռիչի ամերիկյան լիամետրաժ համակարգչային մուլտֆիլմը։ Մուլտֆիլմեր «Ալֆա և Օմեգա։ Մեծաժանիք եղբայրություն» և «Ալֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածներ» ուղղակի շարունակությունը։

Ալֆա և Օմեգա 3։ Մեծ գայլական խաղեր
Alpha and Omega 3: The Great Wolf Games
Տեսակմուլտֆիլմ
Ժանրմանկական ֆիլմ և արկածային ֆիլմ
ՌեժիսորՌիչարդ Ռիչ
ՍցենարիստՍթիվ Մուր
ՊրոդյուսերՌիչարդ Ռիչ
Կացումոտո
Սյուզեն Գելբ
Դենիել Էնգելհարդտ
Նոաչ Հոգելսոն
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
ԸնկերությունCrest Animation Productions
ԴիստրիբյուտորLions Gate Entertainment
Տևողություն54 րոպե
ՊրիկվելԱլֆա և Օմեգա 2։ Տոնական ոռնոցի արկածները
ՍիկվելAlpha and Omega: The Legend of the Saw Tooth Cave? և Ալֆա և Օմեգա: Ժանիքավոր եղբայրություն
Թվական2014 և հուլիսի 10, 2015

Առաջին մուլտֆիլմն է այս շարքից, որտեղ գլխավոր հերոսները Համֆրին ու Քեյթը չեն, այլ՝ նրանց դուստր Կլոդետն ու իր ընկեր Ֆլիտը։

«Ալֆա և Օմեգա 3»-ը թողարկվել է միանգամից տեսատարբերակով։ 2014 թվականի մարտի 4-ին ֆիլմը դարձել է հասանելի iTunes օնլայն խանութում[1], իսկ մարտի 25-ին հասանելի է դարձել նաև Walmart խանութների ցանցում[2]։

Սյուժե խմբագրել

Քեյթն ու Համրին մրցակցում են այլ շնիկների խմբերի հետ «Մեծ գայլական խաղեր»-ում։ Սյուժեն ոգեշնչված է ձմեռային օլիմպիական խաղերից[3]։

Հնչյունավորում խմբագրել

  • Լինդսեյ Տորենս — Կլոդետ, Հմաֆրիի ու Քեյթի միակ դուստրը, Արևմտյան Խմբի ալֆա-գայլուհի
  • Մայք Ջեկոբս — Ֆլիտ, Հյուսիսային Խմբի ալֆա-գայլ
  • Բեն Դիսկին — Համֆրի, Արևմտյան Խմբի օմեգա-գայլ, Քեյթի ամուսինը և Կլոդետի, Ստինկիի ու Ռանտի հայրը
  • Դի Դի Գրիինի — Ռանտ, Քեյթի ու Համֆրիի փոքր զավակը, Արևմտյան Խմբի օմեգա-գայլ
  • Քեյթ Հիգինս— Ստինկի, Քեյթի ու Համֆրիի ավագ տղան, Արևմտյան Խմբի ալֆա-գայլ
  • Քեյթ, Արևմտյան Խմբի ալֆա-գայլուհի

Արձագանքներ խմբագրել

Ինչպես նախորդ մասը, այնպես էլ սա ստացել է քննադատական տարբեր արձագանքեր։ «Flayrah» կայքի գրախոսը նշում է, որ անիմացիան ավելի է լավացել համեմատած նախորդի հետ, սակայն հեռու է օրիգինալից[4]։

«Common Sense Media» կայքի գրախոսը մուլտֆիլմին տվել է երեք աստղ չորսից և գրել, որ հատկապես սպորտային թեմատիկան դուր կգա փոքր երեխաներին[5][6]։

Շարունակություն խմբագրել

Նախատեսվում էր այս շարքի ևս երկու սերիաներ։ Չորրորդ մասը՝ «The Legend of the Saw-Toothed Cave» նվիրված է Հելոունին ու պետք է թողարկվեր 2014 թվականի հոկտեմբերի 31-ին։ Հինգերորդ մասը ստացել է «Family Vacation» անվանումը և պետք է թողարկվեր 2015 թվականի ամռանը։ Երկու մասերի ռեժիսորն էլ Ռիչարդ Ռիչն էր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. iTunes կայքում
  2. Walmart կայքում
  3. «Rapid TV News կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.
  4. Flayrah կայքում
  5. Rotten Tomatoes կայքում
  6. Common Sense Media կայքում