Ալտյոտինգ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալտյոտինգ (այլ կիրառումներ)
Ալտյոտինգ (գերմ.՝ Altötting), քաղաք Գերմանիայի Բավարիա երկրամասում, շրջանային կենտրոն։
Բնակավայր | |||
---|---|---|---|
Ալտյոտինգ | |||
գերմ.՝ Altötting | |||
| |||
Երկիր | Գերմանիա | ||
Մակերես | 23,07 կմ² | ||
ԲԾՄ | 403 մետր | ||
Բնակչություն | ▲13 104 մարդ (դեկտեմբերի 31, 2022)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1[2] և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 08671 | ||
Փոստային դասիչ | 84503 | ||
Ավտոմոբիլային կոդ | AÖ,LF | ||
Պաշտոնական կայք | altoetting.de | ||
| |||
Ենթարկվում է Վերին Բավարիա վարչական շրջանին։ Մտնում է Ալտյոտինգի շրջանի կազմի մեջ։ Բնակչությունը 12 613 մարդ է (ըստ 2010 թվականի դեկտեմբերի 31-ի)[3]։ Տարածքը 23,38 կմ² է։ Պաշտոնական կոդ՝ 09 1 71 111։
Պատմություն և մշակույթ խմբագրել
Առաջացել է Կարոլինգների օրոք որպես թագավորական պֆալց։ 876 թվականին միացել է Ալտյոտինյան աբբայությանը։ Ալտյոտինգի ամրոցում է ծնվել Լյուդվիգ IV–ը և մահացել Բավարիայի արքա Կարլոմանը։ Աբբայությունը վերականգնվել է 1228 թվականին՝ Բավարիայից ստանալով նշանակալի արտոնություններ։
Քաղաքացիների եկամուտի գլխավոր աղբյուրը ուխտագնացների մեծ հոսքն էր, որ գնում էին խոնարհվելու «Սև տիրամորը»։
Մինչև օրս տարեկան Ալտյոտինգ է այցելում մոտ 700 000 զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը ուխտավորներ են։ Սուրբ Ֆիլիպի և Հակոբի գոթական եկեղեցում պահպանվում է «Ոսկե զամբիկը»՝ ոսկերչական արվեստի յուրահատուկ գլուխգործոցը, որ պատրաստվել է 1404 թվականին փարիզյան վարպետների կողմից Եղիսաբեթ Բավարացու պատվերով։
Ծանոթագրություններ խմբագրել
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալտյոտինգ» հոդվածին։ |