Ալվարո Ֆլորես Էստրադա (անգլ.՝ Álvaro Flórez Estrada, փետրվարի 27, 1766 թվական, Պոլա դե Սոմիեդո, Աստուրիա, Իսպանական կայսրություն - դեկտեմբերի 16, 1853 թվական, Նորենյա, Աստուրիա, Իսպանական կայսրություն), իսպանացի տնտեսագետ, քաղաքական - պետական գործիչ, իրավաբան։ 1808 -1814 թվականների հեղափոխության ժամանակ եղել է 1808-1813 թվականներին ֆրանսիական բռնազավթման դեմ պայքարի առաջնորդներից մեկը, Կադիսի կորտեսի ազատական թևի ղեկավարը, 1820-1823 թվականների հեղափոխության ժամանակ հանդիսանում էր հեղափոխականների ազատական թևի ներկայացուցիչ, 1820 թվականի վերջին միանում է կոմուներոսներին։ Ամերիկայում իսպանական գաղութների անկախության պատերազմի ժամանակ հանդես է եկել իսպանական գաղութների անկախության օգտի[5]։

Ալվարո Ֆլորես Էստրադա
իսպ.՝ Álvaro Flórez-Estrada de la Pola y Navia
Ծնվել էփետրվար 1766[1]
La Pola Somiedo, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա[2]
Մահացել էդեկտեմբերի 16, 1853(1853-12-16)[1][3][4] (87 տարեկան)
Noreña, Աստուրիա, Աստուրիա, Իսպանիա[2]
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունտնտեսագետ, քաղաքական գործիչ և փաստաբան
Գործունեության ոլորտտնտեսագիտություն
Պաշտոն(ներ)պատգամավոր, Իսպանիայի խորհրդարանի պատգամավոր և Իսպանիայի սենատի անդամ
Ալմա մատերՕվիեդոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինիսպաներեն[1]
 Álvaro Flórez Estrada Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ալվարո Ֆլորես Էստրադան ծնվել է 1766 թվականի փետրվարի 27-ին Իսպանական կայսրության Աստուրիա նահանգի Պոլա դե Սոմիեդո բնակավայրում[6] բավականին կրթված Մարտին դե Լոս Սանտոսի ընտանիքում։ Նրա հայրն ուներ սեփական հարուստ գրադարան, որից օգտվում էր նաև Ալվարո Ֆլորեսը[7]։

Ալվարո Ֆլորես Էստրադան կրթություն է ստացել Օվիեդոյի համալսարանում, որտեղ 1780-1781 թվականներին ուսումնասիրել է իրավունք և փիլիսոփայություն (համալսարանի փաստաթղթերը այրվել են հեղափոխության ժամանակ՝ 1934 թվականին)[8]։

Ալվարո Ֆլորես Էստրադան առաջին անգամ ամուսնացել է Կոնդա դե Տորենայի քույր Խուան Կուեպո դե Լլանոյի հետ, սակայն մեկ տարի անց նրա կինը մահացել է։ Դրանից հետո՝ 1786 թվականին Ալվարո Ֆլորեսը տեղափոխվում է Մադրիդ, որտեղ դառնում է դատավոր։ Որոշ ժամանակ անց նա վերադառնում է Պոլա դե Սոմիեդո։ 1796 թվականին Մ. Գոդոյը նշանակվում է թագավորական գլխավոր գանձապետ։ 1797 թվականի ապրիլի 22-ին Ալվարո Ֆլորեսը ամուսնանում է երկրորդ անգամ։ Նրա կին է դառնում Կաստիլիայի խորհրդի անդամ Բրունո Կորնեոյի և թագուհու սպասուհի Մարիա Լուիզայի դստեր Մարիա Ամալիա Կորնեո Ջարեգուանդոն։ Նրանք ունենում են երկու որդի՝ Ալվարոն ու Կառլոս, և երկու դուստր՝ Ռամոնան ու Մանուելան։ 1801 թվականինՄ. Գոդոյը նրան ազատում է զբաղեցրած պաշտոնից, ինչից հետո նա վերադառնում է Աստուրիա, որտեղ 1802-1808 թվականներին աշխատում է որպես Աստուրիայի խորհրդի անդամ[7]:;

1808 թվականին Ալվարո Ֆլորես Էստրադան նշանակվում է Աստուրիայի գլխավոր դատախազ։ 1812 թվականին հանդիսացել է Անդալուսիայի բանակի համբարակը (ինտենդանտը)[7]։ 1814-1819 և 1823-1836 թվականների հետապնդումների և բռնաճնշումների ժամանակ գտնվել է Անգլիայում[5]։ 1820 թվականին դարձել է կորտեսի պատգամավոր։ Նա եղել է Կադիսում հրատարակվող «El tribuno del pueblo» ընդդիմդիր թերթի խմբագիր[9]։ 1823 թվականի փետրվարի 28-ին նշանակվում է պետական քարտուղար, բայց նույն թվականի ապրիլի 16-ին հեռանում է այդ պաշտոնից[7]։

1839, 1840 և 1843 թվականներին Ալվարո Ֆլորես Էստրադան եղել է Օվիեդոյի օրենսդիր մարմնի պատգամավոր։ 1840 թվականի մարտից զբաղեցրել է Կոնգրեսի նախագահի պաշտոնը, իսկ 1845 թվականի օգոստոսի 22-ին նշանակվել է ցմահ սենատոր[10]։

Ալվարո Ֆլորես Էստրադան նշանակվել է Ֆրանսիայի ինստիտուտի պատվավոր փոխնախագահ, եղել է Բարոյագիտության և քաղաքական գիտությունների ակադեմիայի անդամ[7]։

Ալվարո Ֆլորես Էստրադան մահացել է 1853 թվականի դեկտեմբերի 16-ին Աստուրիայի Նորենյա բնակավայրում[10]։

Հիշատակ խմբագրել

 
Իսպանիայի բանկի 1946 թվականին շրջանառության մեջ դրված 25 պեսետ արժողությամբ թղթադրամ

Ալվարո Ֆլորես Էստրադան պատկերված է 1946 թվականին Իսպանիայի բանկի կողմից շրջանառութան մեջ դրված 25 պեսետ արժողությամբ թղթադրամի դիմերեսի վրա[7],:

Ալվարո Ֆլորես Էստրադայի անունը գրված է Աստուրիայի տնտեսագետներին ու ֆինանսիստներին նվիրված հուշարձանի վրա, որը գտնվում է Օվիեդո քաղաքում[11]։

Աշխատություններ խմբագրել

Ալվարո Ֆլորես Էստրադան հանդիսանում է բազմաթիվ գրքերի հեղինակ, որոնք նա գրել է իսպաներեն լեզվով։ Այդ գրքերից են՝

  • Estrada A.F. Constitución para la nación Española, 1810,(իսպ.)
  • Estrada A.F. Introducción para la historia de la revolución Española, 1810,(իսպ.)
  • Estrada A.F. Examen imparcial de las disensiones de la América con la España, 1811,(իսպ.)
  • Estrada A.F. Constitución política de la nación española por lo tocante a la parte military, 1813,(իսպ.)
  • Estrada A.F. Representación a Fernando VII en defensa de las cortes, 1814,(իսպ.)
  • Estrada A.F. Reflexiones acerca del mal extraordinario que en el dia aflige a Inglaterra, 1824,(իսպ.)
  • Estrada A.F. Curso de economía política, 1828,(իսպ.)
  • Estrada A.F. Elementos de economía política, 1841:(իսպ.)

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 https://dbe.rah.es/biografias/9719/alvaro-florez-estrada
  3. Gran Enciclopèdia Catalana (կատ.)Grup Enciclopèdia, 1968.
  4. Diccionario biográfico español (իսպ.)Real Academia de la Historia, 2011.
  5. 5,0 5,1 Флорес Эстрада / Под ред. Е. М. Жукова. — Советская историческая энциклопедия. — М.: Советская энциклопедия, 1973—1982.
  6. Blaug M. Who's who in economics, Third Edition // Edward Elgar Publishing. — 1999. — ISBN {{{isbn}}}.
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Jorge Vilches Álvaro Flórez Estrada // La Ilustración Liberal Madrid. Архивировано из первоисточника 1 Մարտի 2016.
  8. Álvaro Flórez Estrada // Biografías y Vidas : La encyclopedia biografica en linea.
  9. «Флорес Эстрада, Альваро». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. 10,0 10,1 Álvaro Flórez Estrada // Fundación Álvaro Flórez Estrada.(չաշխատող հղում)
  11. Flórez Estrada.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալվարո Ֆլորես Էստրադա» հոդվածին։