Ալսեդո[1] (իսպ.՝ Volcán Alcedo), վահանային հրաբուխ Իսաբելա[2] կղզու կենտրոնում, Էկվադոր։ Տեղակայված է Դարվին (հյուսիսում) և Սանտո Թոմաս (հարավում) հրաբուխների միջև։ Համարյա սիմետրիկ, բարձրությունը՝ 1100 մետր։ Այդպիսի մեծ չափերի համար հրաբուխն ունի մեծ կալդերա՝ 7-8 կմ տրամագծով և 270 մետր խորությամբ[2]։

Տեսակլեռ և հրաբուխ
Երկիր Էկվադոր
ՏեղադրությունԳալապագոս
Նյութբազալտ
Բարձրություն (ԲԾՄ)1130 մետր մ
Սմիթսոնիան կոդ353040

Միակ Գալապագոսյան հրաբուխն է, որը կազմված է ռիոլիթներից։ Ինչպես նաև հողի բաղադրության մեջ են մտնում բազալտները։ Այն առաջացել է պլեյստոցենի վերջում՝ հրաբխի մի քանի ճեղքերից ավելի քան 1 կմ³ ժայթքված ռիոլիթե լավա արտադրելով։ Ակտիվ հիդրոթերմային աղբյուրները տեղակայված են կալդերայում, հարավում ՝ ֆումարոլ դաշտերը և գեյզերները, որոնք ազատում են գազեր, տեղակայված են կալդերայի 1,2 կմ-ի համար։ Հրաբուխի մերձակայքում ապրում են 4 հազար կրիաներ, իգուանաներ և չթռչող բալկաններ։

Ներկայումս պաշտոնապես գրանցված են 3 հրաբխային ժայթքումներ, որոնցից վերջինը տեղի է ունեցել 1993 թվականի դեկտեմբերի 5-ին։ Այս գործունեության արդյունքում կալդերայի հարավային մասում հայտնվեց 2 նոր խառնարան։ Այս տվյալները ստացվել են հրաբխաբանների կողմից 1944 թվականի փետրվարի 16-18-ն ընկած ժամանակահատվածում, նրանց տվյալները հաստատում էին նաև օդից գրանցված տվյալները։ Հրաբխի ակտիվությունը հիմնականում գալիս է կալդերայի կողային ճեղքումներից։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Атлас мира|2010|178—179|Венесуэла, Колумбия, Гайана, Эквадор, Перу, Боливия, Западная Бразилия
  2. 2,0 2,1 «Volcan Alcego». Galapagos Geology on the Web (անգլերեն). geo.cornell.edu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 4-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալսեդո» հոդվածին։