Ալոնզո Հարդինգ Մոուրնինգ (անգլ.՝ Alonzo Harding Mourning, փետրվարի 8, 1970(1970-02-08)[1], Chesapeake, Վիրջինիա, ԱՄՆ[2][3]), ամերիկացի պրոֆեսիոնալ բասկետբոլիստ։ 1992 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Շառլոթ Հորնեթս» ակումբի կողմից՝ ընդհանուր երկրորդ համարի ներքո։ Իր լավագույն տարիները անցկացրել է «Մայամի Հիթ» ակումբում, որի կազմում 2006 թվականին դարձել է NBA չեմպիոն։ 2014 թվականից Բասկետբոլի փառքի սրահի անդամ։

Ալոնզո Մոուրնինգ
Alonzo Mourning

Ալոնզո Մոուրնինգը «Մայամի Հիթ» ակումբի կազմում
Կարիերան ավարտել է
Ակումբ Կարիերան ավարտել է
Դիրքը Կենտրոնական
Ի ծնե տրված անունը Ալոնզո Հարդինգ Մոուրնինգ
Alonzo Harding Mourning
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 8, 1970 (54 տարեկան)
Ծննդավայր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Չեսապիկ, Վիրջինիա, ԱՄՆ
Ազգություն Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ամերիկացի
Հասակ 2,08 մ
Քաշ 118 կգ
Դպրոց Ինդիան Ռիվեր (Չեսապիկ, Վիրջինիա)
համալսարան Ջորջթաուն (1988—1992)
Դրաֆթի տարի 1992 / ռաունդ` 1 / ընտր.` երկրորդ
Դրաֆթ ակումբ Շառլոթ Հորնեթս
Կարիերա սկիզբ 1992 թվական
Կարիերա ավարտ 2008 թվական
Կարիերայի պատմություն
Մրցանակներ
Կարիերայի ցուցանիշներ
  • Խաղեր՝ 838
  • Միավորներ՝ 14311 (17,1 մ/խ)
  • Անդրադարձեր՝ 7137 (8,5 ա/խ)
  • Փոխանցումներ՝ 946 (1,1 փ/խ)
  • Խլումներ՝ 414 (0,5 խ/խ)
  • Բլոկշոտ՝ 2356 (2,8 բ/խ)
Մեդալներ
Օլիմպիական խաղեր
Ոսկի Սիդնեյ 2000 բասկետբոլ
Աշխարհի առաջնություն
Բրոնզ Արգենտինա 1990
Ոսկի Կանադա 1994
Բարի կամքի խաղեր
Արծաթ Սիեթլ 1990 բասկետբոլ
2014 Բասկետբոլի փառքի սրահ

Վաղ տարիներ խմբագրել

Ալոնզո Մոուրնինգը ծնվել է 1970 թվականի փետրվարի 8-ին Վիրջինիա նահանգի Չեասպիկ քաղաքում։ Սովորել է տեղի Ինդիանա Ռիվերի միջնակարգ դպրոցում, որտեղ խաղացել է տեղի բասկետբոլային ակումբի կազմում։

Խաղացողի կարիերա խմբագրել

Խաղացել է կենտրոնականի դիրքում։ Սովորել է Ջորջթաունի համալսարանում։ 1992 թվականի NBA դրաֆթի ժամանակ ընտրվել է «Շառլոթ Հորնեթս» ակումբի կողմից՝ երկրորդ համարի ներքո։ Հետագայում հանդես է եկել «Մայամի Հիթ» և «Նյու Ջերսի Նեթս» ակումբների կազմում։ NBA-ում, ընդհանուր առմամբ, անցկացրել է 15 մրցաշրջան։ Մոուրնինգը «Հիթ»-ի կազմում 2006 թվականին դարձել է NBA չեմպիոն։ Յոթ անգամ մասնակցել է NBA բոլոր աստղերի խաղին (1994-1997, 2000-2002)։ Ընդգրկվել է NBA սկսնակների առաջին հավաքականի կազմում (1993)։ Մեկ անգամ ընդգրկվել է NBA բոլոր աստղերի առաջին հավաքականի կազմում (1999), մեկ անգամ էլ՝ NBA բոլոր աստղերի երկրորդ հավաքականի կազմում (2000)։ Երկու տարի շարունակ ճանաչվել է NBA պաշտպանության լավագույն խաղացող (1999-2000)։ Ընդգրկվել է նաև NBA բոլոր աստղերի պաշտպանության առաջին հավաքականի կազմում (1999-2000)։ Երկու տարի դարձել է NBA պարբերական առաջնության բլոկշոտերի առաջնորդ (1999-2000)։ 2002 թվականին դարձել է Ջեյմս Ուոլթեր Քենեդիի անվան մրցանակի դափնեկիր։ 1988 թվականին դարձել է Նեյսմիթի և Gatorade մրցանակների դափնեկիր, ինչպես նաև ճանաչվել է ԱՄՆ միստեր բասկետբոլ։ USA Today պարբերականի կողմից ճանաչվել է բարձր դասարանցիների շրջանում տարվա բասկետբոլիստ։ Մեկ անգամ ընդգրկվել է NCAA առաջին համաամերիկյան հավաքականի կազմում (1992), մեկ անգամ էլ՝ NCAA երկրորդ համաամերիկյան հավաքականի կազմում (1990)։ 1992 թվականին ճանաչվել է Big East կոնֆերենցիայի տարվա բասկետբոլիստ։ «Հիթ»-ում նրա կողմից անմահացված է 33-րդ համարը։ NBA կարիերայի ընթացքում, ընդհանուր առմամբ, խաղացել է 838 խաղ, որոնցում հավաքել է 14 311 միավոր (17,1 մ/խ), կատարել 7137 անդրադարձ, 946 փոխանցում, 414 խլում և 2356 բլոկշոտ։

2014 թվականի օգոստոսի 8-ին Մոուրնինգ անունը տեղ է գտել Բասկետբոլի փառքի սրահում[4]։

ԱՄՆ-ի հավաքական խմբագրել

1990 թվականին Մոուրնինգը ԱՄՆ հավաքանի կազմում, Սիեթլ քաղաքում անկացվող ազատ կամքի խաղերի ժամանակ, գրավել է արծաթե մեդալներ։ Նույն տարում ԱՄՆ հավաքանի կազմում Արգենտինայում անկացվող բասկետբոլի աշխարհի առաջնությանը գրավել է բրոնզե մեդալներ, իսկ 1994 թվականին Կանադայում անկացվող բասկետբոլի աշխարհի առաջնությանը դարձել է հաղթող։ 2000 թվականին ԱՄՆ հավաքանի կազմում, Սիդնեյում անցկացվող Ամառային օլիմպիական խաղերի ժամանակ, դարձել է օլիմպիական չեմպիոն։

NBA կարիերայի ցուցանիշներ խմբագրել

Պայմանանշաններ
  Խ Մասնակցած խաղեր   ՄԽ  Խաղեր որպես մեկնարկային  ր/խ  Խաղացած րոպեներ
 ՆԱ%  Նետման արդյունավետություն  3Մ%  Երեք միավորների իրացման արդյունավետություն  Տ%  Տուգանային նետման արդյունավետություն
 ա/խ  անդրադարձները խաղում  փ/խ  Արդյունավետ փոխանցումները խաղում  խ/խ  Խլումները խաղում
 բ/խ  Բլոկշոտերը խաղում  մ/խ  Միավորները խաղում  Թավատառ  Կարիերայի բարձրագույն ցուցանիշ
NBA չեմպիոն
* Գլխավորել է առաջնությունը

Ամենամյա մրցաշրջան խմբագրել

Տարի Ակումբ Խ ՄԽ ր/խ ՆԱ% 3Մ% Տ% ա/խ փ/խ խ/խ բ/խ մ/խ
1992–93 Շառլոթ 78 78 33.9 .511 .000 .781 10.3 1.0 .3 3.5 21.0
1993–94 Շառլոթ 60 59 33.6 .505 .000 .762 10.2 1.4 .5 3.1 21.5
1994–95 Շառլոթ 77 77 38.2 .519 .324 .761 9.9 1.4 .6 2.9 21.3
1995–96 Մայամի 70 70 38.2 .523 .300 .685 10.4 2.3 1.0 2.7 23.2
1996–97 Մայամի 66 65 35.2 .534 .111 .642 9.9 1.6 .8 2.9 19.8
1997–98 Մայամի 58 56 33.4 .551 .000 .665 9.6 .9 .7 2.2 19.2
1998–99 Մայամի 46 46 38.1 .511 .000 .652 11.0 1.6 .7 3.9* 20.1
1999–2000 Մայամի 79 78 34.8 .551 .000 .711 9.5 1.6 .5 3.7* 21.7
2000–01 Մայամի 13 3 23.5 .518 .000 .564 7.8 .9 .3 2.4 13.6
2001–02 Մայամի 75 74 32.7 .516 .333 .657 8.4 1.2 .4 2.5 15.7
2003–04 Նյու Ջերսի 12 0 17.9 .465 .000 .882 2.3 .7 .2 .5 8.0
2004–05 Նյու Ջերսի 18 14 25.4 .453 .000 .593 7.1 .8 .3 2.3 10.4
2004–05 Մայամի 19 3 12.9 .516 .000 .564 3.7 .2 .2 1.7 5.0
2005–06† Մայամի 65 20 20.0 .597 .000 .594 5.5 .2 .2 2.7 7.8
2006–07 Մայամի 77 43 20.4 .560 .000 .601 4.5 .2 .2 2.3 8.6
2007–08 Մայամի 25 0 15.6 .547 .000 .592 3.7 .3 .2 1.7 6.0
Կարիերա 838 686 31.0 .527 .247 .692 8.5 1.1 .5 2.8 17.1
All-Star 4 1 18.8 .545 .000 .667 4.8 1.0 .8 2.0 10.0

Փլեյ Օֆ խմբագրել

Տարի Թիմ GP GS MPG FG% 3P% FT% RPG APG SPG BPG PPG
1993 Շառլոթ 9 9 40.8 .480 .000 .774 9.9 1.4 .7 3.4 23.8
1995 Շառլոթ 4 4 43.5 .421 .500 .837 13.3 2.8 .8 3.3* 22.0
1996 Մայամի 3 3 30.7 .486 .000 .714 6.0 1.3 .7 1.0 18.0
1997 Մայամի 17 17 37.1 .491 .375 .555 10.2 1.1 .6 2.7* 17.8
1998 Մայամի 4 4 34.5 .518 .000 .655 8.5 1.3 .8 2.5 19.3
1999 Մայամի 5 5 38.8 .521 .000 .653 8.2 .8 1.6 2.8 21.6
2000 Մայամի 10 10 37.6 .484 .000 .667 10.0 1.4 .2 3.3* 21.6
2001 Մայամի 3 3 30.3 .480 .000 .579 5.3 1.0 .0 1.7 11.7
2005 Մայամի 15 2 16.9 .705 .000 .558 4.8 .3 .3 2.2 6.1
2006 Մայամի 21 0 10.8 .703 .000 .667 2.9 .1 .2 1.1 3.8
2007 Մայամի 4 0 13.8 .909 .000 .385 2.0 .3 .0 .8 6.3
Կարիերա 95 57 27.3 .512 .368 .649 7.0 .9 .5 2.3 13.6

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Jasner P. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 http://espn.go.com/nba/player/gamelog/_/id/580/alonzo-mourning
  3. 3,0 3,1 http://espn.go.com/nba/player/stats/_/id/580/alonzo-mourning
  4. «Alonzo Mourning Hall of Famers». hoophall.com (անգլերեն). Naismith Memorial Basketball Hall of Fame. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալոնզո Մոուրնինգ» հոդվածին։