Ալյումինի օքսիդ

քիմիական միացություն

Ալյումինի օքսիդ, ալյումինի և թթվածնի միացությունը՝ Al2O3։

Ալյումինի օքսիդ
Ընդհանուր տեղեկություններ
Դասական անվանակարգումալյումինի օքսիդ
Քիմիական բանաձևAl₂O₃
Ֆիզիկական հատկություններ
Ագրեգատային վիճակբյուրեղային
Մոլային զանգված1,7E−25 կիլոգրամ[1] գ/մոլ
Խտություն4 ± 0,1 գ/սմ³[2] և 3,98 գ/սմ³ գ/սմ³
Հալման ջերմաստիճան3632 ± 1 ℉[2] և 2054 °C[3][4] °C
Եռման ջերմաստիճան5396 ± 1 ℉[2] և 3000 °C[3] °C
Գոյացան էնթալպիա−1675,7 կՋ/մոլ կՋ/մոլ
Գոլորշու ճնշում0 ± 1 mm Hg[2]
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար1344-28-1
PubChem9989226
EINECS համար215-691-6
SMILES[O-2].[O-2].[O-2].[Al+3].[Al+3]
ЕС215-691-6
RTECSBD1200000
ChEBI8164808
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Հատկություններ խմբագրել

Անգույն, կարծր, ջրում անլուծելի բյուրեղային նյութ, խտությունը՝ 3960 կգ/մ³, հալման ջերմաստիճանը՝ 2050 °C։ Լուծվում է թթուներում և ալկալիներում՝ առաջացնելով ալյումինի աղեր և ալյումինատներ։

Ալյումինի օքսիդը և նրա հիդրատները ամֆոտեր են։

Բնության մեջ խմբագրել

Բնության մեջ ալյումինի օքսիդն հանդիպում է որպես կորունդ, սուտակ և շափյուղա, որոնք գունավորված են տարբեր մետաղների աղեր պարունակելու պատճառով։ Սակայն ալյումինի օքսիդի հիմնական պարունակողները և ելանյութը բոքսիտներն են։

Արհեստական ալյումինի օքսիդը կոչվում է ալունդ։ Բարձր մաքրության ալյումինի օքսիդ է ստացվում Հրազդանի լեոնաքիմիական կոմբինատում։

Կիրառում խմբագրել

Կիրառվում է ալյումինի, հրակայուն և էլեկտրամեկուսիչ նյութերի, ադսորբենտների, կատալիզատորների արտադրության համար, օգտագործվում է որպես հղկանյութ, ժամացույցի քար, զարդաքար, ինչպես նաև կավահող անվան տակ՝ ալյումինի արտադրության մեջ։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյումինի օքսիդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 185