Ալյոնա Շիշկովա
Ալյոնա Շիշկովա (ռուս.՝ Алёна Шишкова, ɐˈlʲɵnə ʂɨʂˈkovə, նոյեմբերի 12, 1992, Տյումեն, Ռուսաստան), ռուս գլամուրային մոդել և գեղեցկության թագուհի։ Ռուսական «Maxim» տղամարդկանց ամսագրի գլամուրային ֆոտոշարքերի մոդել է[1], անցկացրել է առևտրային գովազդային արշավներ և քայլել նորաձևության ցուցադրություններին։ Մասնակցել է «Միսս Ռուսաստան 2012» մրցույթին և արժանացել «Վիցե Միսս Ռուսաստան» տիտղոսին[2]։
Ալյոնա Շիշկովա | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1992 (31 տարեկան) |
Ծննդավայր | Տյումեն, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | մոդել |
Alena Shishkova Վիքիպահեստում |
Վաղ կյանք խմբագրել
Ալյոնա Շիշկովան ծնվել է Տյումենում, Նադեժդա և Ալեքս Շիշկովների ընտանիքում։ Սովորել է Տյումենի պետական համալսարանի իրավունքի, տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետում՝ «Մենեջմենթ» մասնագիտությամբ[3][4]։
Գործունեություն խմբագրել
Վաղ տարիներին հաճախել է երաժշտական դպրոցի դասական վոկալի և կիթառի բաժին։ 13 տարեկանում «Fashion collection» ամսագրի նկարահանումներին մասնակցելուց հետո նա մասնակցել է «Image 2008» գեղեցկության մրցույթին և նվաճել «Միսս Հույս» և «Միսս Երազանք» տիտղոսները։ 2009 թվականին նվաճել է «Միսս արևի լույս» տիտղոսը։ 2012 թվականին հաղթել է երկրորդ` «Վիցե Միսս Ռուսաստան 2012» տիտղոսը` գրավելով 2-րդ հորիզոնականը[5]։
Շիշկովան «Mercedes-Benz Fashion Week 2013»-ի ժամանակ քայլել է դիզայներ Օլեսյա Մալինսկայայի պոդիումով[6]։
Շիշկովան զբաղվել է միջազգային գլամուրային մոդելի գործունեությամբ[1]՝ ամբողջ աշխարհում համագործակցելով Եվրոպայի, Ասիայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջազգային ներկայացուցչությունների հետ։ 2017 թվականի ամռանը բացել է գեղեցկության սեփական «White Star beauty» սրահը։ Նույն տարվա դեկտեմբերի 21-ին ներկայացրել է սեփական համանուն շրթներկի շարքը։ Հավաքածուն բաղկացած է 8 գույնից[7]։
Անձնական կյանք խմբագրել
Շիշկովան լուրջ հարաբերությունների մեջ է եղել Տիմատիի հետ։ Նրանք ունեն Ալիսա անունով դուստր։ Խոսակցություններ կան, որ Տիմատին Ալինայից հեռացել է ռուս մեկ այլ մոդելի` Անաստասիա Ռեշետովայի պատճառով, որի հետ ռեփերը մինչ օրս լուրջ հարաբերություններ ունի։
2017 թվականին կապվել է Պավել Դուրովի հետ[8]։
Մրցանակներ և անվանակարգեր խմբագրել
Տարի | Մրցանակ | Արդյունք[9] |
---|---|---|
2008 | «Միսս Հույս» | Հաղթանակ |
2008 | «Միսս Երազանք» | Հաղթանակ |
2008 | «Փոքրիկ Միսս արևի լույս» | Հաղթանակ |
2010 | «Սուպերմոդել» | Առաջադրված |
2012 | «Միսս Ռուսաստան» | 2-րդ |
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 «Алена Шишкова — красавица, экс-подруга жизни Тимати и чемпионка «Инстаграма»».
- ↑ «Alena Shishkova places 2nd in Miss Russia 2012». beautycontestupdate.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 1-ին.
- ↑ «Alena studied at the Institute of Law, Economics and Management». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Alena Shishkova Bio in Russian». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Alena Shishkova from Tyumen becomes second Vice-Miss Russia 2012 at the Miss Russia beauty contest on March 3, 2012 in Moscow, Russia». Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Mercedes Benz Fashion Show 2013». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Milan Agent Alena Shishkova». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Alena Shishkova Boyfriend». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Alena Shishkova Awards». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 2-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյոնա Շիշկովա» հոդվածին։ |