Ալյոնա Մուն (ռումիներեն` Aliona Munteanu, մայիսի 25, 1989(1989-05-25)[1], Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ), մոլդովացի երգչուհի, ով 2013 թվականի մայիսին «O mie» երգով ներկայացրել է Մոլդովան Եվրատեսիլ 2013 երգի մրցույթում և եզրափակիչ փուլում զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[2][3][4]։

Ալյոնա Մուն
Ծնվել էմայիսի 25, 1989(1989-05-25)[1] (34 տարեկան)
Քիշնև, Մոլդովական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Մոլդովա
Ժանրերփոփ
Մասնագիտություներգչուհի
Երգչաձայնսոպրանո
Գործիքներվոկալ
 Aliona Moon Վիքիպահեստում

Կարիերա խմբագրել

2010 թվականին Ալյոնա Մունը մասնակցել է «Աստղերի ֆաբրիկա 2» ազգային երաժշտական շոուին, որտեղ զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը։ «Աստղերի ֆաբրիկա 2» ազգային երաժշտական շոուին մասնակցելուց հետո ստեղծել է «Thumbs Up» խումբը։ 2012 թվականին Բաքվում ելույթ է ունեցել «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթում, որպես Պաշա Պարֆենիի բեք-վոկալիստ, որը «Lautar» երգով զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը[5]։

Եվրատեսիլ 2013 խմբագրել

2013 թվականի մայիսի 14-ին Մալմյոյում կայացած Եվրատեսիլի առաջին կիսաեզրափակչում Ուկրաինայի, Իռլանդիայի, Ռուսաստանի, Բելառուսի, Լիտվայի, Էստոնիայի, Նիդեռլանդների, Բելգիայի և Դանիայի ներկայացուիչների հետ միասին դուրս է եկել եզրափակիչ։

2013 թվականի մայիսի 18-ին կայացած մրցույթի եզրափակիչում Ալյոնա Մունը հանդես է եկել 3-րդ համարի ներքո՝ Լիտվիայի մասնակցից հետո[6]։ Արդյունքում Ալյոնան զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը (Մոլդովան գրավել է նույն հորիզոնականը 2012 թվականին, երբ այն ներկայացնում էր Ալյոնայի պրոդյուսեր, կոմպոզիտոր և դաշնակահար՝ Պաշա Պարֆենին)։

Մինչ ժյուրին կհասցներ հայտարարել Մոլդովայի ներկայացուցչի անունը, երգչուհուն մեղադրել են բանագողության մեջ։ Պարզվում է, որ Ալյոնա Մունի հանդերձանքը հիշեցնում է ամերիկացի երգչուհի Քերի Անդերվուդի զգեստը, որով երգչուհին «Գրեմմի» արարողության ժամանակ տարբեր նկարներում է հայտնվել[7]։

Եվրատեսիլից հետո խմբագրել

2014 թվականին Ալյոնան եղել է «Vocea României» նախագծի և «Ձայն» հեռուստաշոուի ռումինական տարբերակի մասնակից, որտեղ զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը։

Տեսահոլովակներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. «Result: Aliona Moon to represent Moldova in Malmö»
  3. «Aliona Moon to represent Moldova!»
  4. ««Moldova: It's Aliona Moon!»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
  5. «Участница "Евровидения" от Молдовы в гостях у E-motion». 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2013 թ․ մայիսի 19-ին.
  6. «Eurovision Song Contest 2013» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 17-ին.
  7. «Алёну Мун обвинили в плагиате». «Молдавские Ведомости». 2013 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 22-ին.
Նախորդող՝
Պաշա Պարֆենի
с песней Lăutar
Մոլդովան Եվրատեսիլ երգի մրցույթում
2013
(Պաշա Պարֆենիի հետ միասին)
Հաջորդող՝
Քրիստինա Սկարլատ