Ալյա Ռախմանովա (ռուս.՝ Аля Рахманова, հունիսի 15 (27), 1898, Kasli, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 11, 1991(1991-02-11)[2][3][4][…], Էտտենհաուզեն, Շվեյցարիա[5][1]), ռուս գրող և կենսագիր։ Գրել է ռուսերեն լեզվով, բայց նրա բոլոր ստեղծագործությունները հրատարակվել են միայն գերմաներեն թարգմանությամբ։

Ալյա Ռախմանովա
ռուս.՝ Галина Александра фон Хойер
Ծննդյան անունռուս.՝ Галина Николаевна Дюрягина
Ծնվել էհունիսի 15 (27), 1898
ԾննդավայրKasli, Ռուսական կայսրություն[1]
Վախճանվել էփետրվարի 11, 1991(1991-02-11)[2][3][4][…] (92 տարեկան)
Վախճանի վայրԷտտենհաուզեն, Շվեյցարիա[5][1]
Գրական անունAlja Rachmanowa (Alexandra Rachmanowa)
Մասնագիտությունգրող և հոգեբան
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ավստրիա,  Շվեյցարիա,  Նացիստական Գերմանիա և  Ռուսական կայսրություն
ԿրթությունFaculty of History and Philology of the Perm State University?
Ժանրերինքնակենսագրություն, վեպ և դիմապատկեր
ԱմուսինArnulf von Hoyer?
 Alja Rachmanowa Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է Կասլիի գործարան գյուղական համայնքում (ներկայումս` Չելյաբինսկի մարզ, Կասլի քաղաք), բժշկի ընտանիքում։ 1916 թվականից սովորել է Պերմի համալսարանի պատմա-բանասիրական ֆակուլտետի բանասիրության բաժնում, ուսումն ավարտել է Իրկուտսկում, քաղաքացիական պատերազմի ժամանակ։ 1921 թվականին նա ամուսնացել է նախկին ռազմագերի, ավստրիացի Առնուլֆ ֆոն Հոյերի հետ։ 1922 թվականից նրանք ապրել են Պերմում, իսկ 1925 թվականին վտարվել են ԽՍՀՄ-ից։ Սկզբում նրանք բնակություն են հաստատել Վիեննայում, իսկ 1927 թվականին տեղափոխվել են Զալցբուրգ։

1931 թվականին իր անձնական օրագրերի հիման վրա գրել է ինքնակենսագրական պատում, որը հրատարակվել է գերմաներենով, գրական կեղծանվամբ։ Ստեղծագործությունն ունեցել է Studenten, Liebe, Tscheka und Tod («Ուսանողներ, սեր և մահ») վերնագրով և նկարագրել է նրա կյանքի իրադարձությունները 1916-1920 թվականներին։ Դրան հաջոևդած շարունակությունները եռագրություն են դարձել, որն Ալյա Ռախմանովային միջազգային ճանաչում է բերել։ Նրա գրքերը տպագրվել են 22 լեզուներով, ավելի քան 2 միլիոն տպաքանակով, սակայն երբեք չեն տպագրվել ռուսերեն լեզվով։

1945 թվականին Հոյերների միակ որդին մահացել է Վիեննայում` Խորհրդային զորքերի դեմ ճակատամարտում, իսկ 1946 թվականին Հոյերները մեկնել են Շվեյցարիա, որտեղ 1949 թվականից ապրել են Էտտենհաուզենում։ Առնուլֆը եղել է գերմաներենի նրա անփոխարինելի թարգմանիչը, և 1970 թվականին նրա մահից հետո նա դադարել է գրել։

  Ռախմանովան շատ հստակ բարոյական դիրք ունեցող գրող է, նա գրում է հետաքրքրաշարժ և գրավիչ կերպով[6]։  

Ստեղծագործություններ խմբագրել

  • Symphonie des Lebens (Meine russischen Tagebücher) եռագրություն
  • Studenten, Liebe, Tscheka und Tod, Salzburg, 1931
  • Ehen im roten Sturm, Salzburg, 1932
  • Milchfrau in Ottakring, Salzburg, 1933
  • Geheimnisse um Tataren und Götzen, Salzburg, 1933 (Մանկության մասին պատմությունների ժողովածու)
  • Die Fabrik des neuen Menschen, Salzburg, 1935 (վեպը 1936 թվականին Փարիզի մրցույթում ստացել է իր առաջին մրցանակը որպես «ժամանակի լավագույն հակաբոլշևիկյան վեպ» )
  • Tragödie einer Liebe, Berlin, 1938
  • Wera Fedorowna, Graz, 1939
  • Einer von vielen. 2 հատորով, Zürich, 1947
  • Das Leben eines grossen Sünders (Dostojewski), Zürich, 1947
  • Ssonja Kowalewski, Zürich, 1950
  • Jurka erlebt Wien, Zürich, 1951
  • Die Liebe eines Lebens (Turgenew), Frauenfeld, 1952
  • Die falsche Zarin, Frauenfeld, 1954
  • Im Schatten des Zarenhofes (Puschkin), Frauenfeld, 1957
  • Ein kurzer Tag (Tschechow), Frauenfeld, 1961
  • Tiere begleiten mein Leben, Frauenfeld, 1963
  • Die Verbannten, Frauenfeld, 1964
  • Tschaikowski, 1972

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Gradwohl-Schlacher K. Literatur in Österreich 1938-1945, Band 6: SalzburgBöhlau Verlag, 2021. — P. 101—103. — ISBN 978-3-205-21433-5
  2. 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 3,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  5. 5,0 5,1 5,2 Schmid-Bortenschlager S., Schnedl-Bubeniček H. Österreichische Schriftstellerinnen 1880–1938 (գերմ.): Eine Bio-BibliographieStuttgart: Akademischer Verlag Hans-Dieter Heinz, 1982. — S. 144—145. — ISBN 978-3-88099-123-1
  6. Книга:Казак В.: Лексикон русской литературы XX века. — С. 340.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալյա Ռախմանովա» հոդվածին։