Ալմուտ Շուլտ
Ալմուտ Շուլտ (գերմ.՝ Almuth Schult, փետրվարի 9, 1991[1], Դանենբերգ), գերմանացի ֆուտբոլիստ, դարպասապահ, «Վոլֆսբուրգ» կանանց ֆուտբոլային ակումբի և Գերմանիայի կանանց ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող, Եվրոպայի չեմպիոն (2013)[2]։
Քաղաքացիությունը | Գերմանիա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 9, 1991[1] (33 տարեկան) | ||
Ծննդավայր | Դանենբերգ | ||
Հասակ | 180 սանտիմետր | ||
Քաշ | 71 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կարիերա խմբագրել
Ակումբային խմբագրել
Ալմուտ Շուլտը սկսել է ֆուտբոլ խաղալ հինգ տարեկանից «ՍԳ Գարտով» թիմում[3]։ 2007-2008 թվականներին հանդես է եկել «Համբուրգ» թիմում, բայց թիմի հիմնական կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։ 2008 թվականին տեղափոխվել է «Մագդեբուրգ», որտեղ անցկացրել է 44 խաղ։ 2011 թվականի ամռանը տեղափոխվել է Առաջին Բունդեսլիգայի «Բադ-Նոյենար» ակումբ[4]։ 2013 թվականի ապրիլի կեսերին Ալմուտ Շուլտը հայտարարեց, որ պայմանագիր է կնքել «Վոլսբուրգ» ԿՖԱ-ի հհետ մինչև 2014 թվականի վերջը[5]։
Հավաքականի կազմում խմբագրել
2008-2011 թվականներին Շուլտը հանդես է եկել Գերմանիայի երիտասարդական հավաքականում։ Այդ ընթացքում նա նվաճել է մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը (2010) և դարձել մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր (2008): Ազգային հավաքականի հիմնական կազմում առաջին խաղը անցկացրել է 2012 թվականի փետրվարի 15-ին Թուրքիայի դեմ[6]։ 2013 թվականի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում մնացել է պահեստայինների նստարանին՝ զիջելով ավելի փորձառու Նադին Անգերերին։ Ազգային հավաքականի կազմում նվաճել է Եվրոպայի չեմպիոնի, Օլիմպիական խաղերի չեմպիոնի (Ռիո-դե-Ժանեյրո, 2016) կոչումները և դարձել Ալգարվեի գավաթի հաղթող[2]։
Նվաճումներ խմբագրել
Հավաքականի կազմում խմբագրել
- Բունդեսլիգա՝ հաղթանակ, 2013–2014, 2016–2017, 2017–2018, 2018–2019
- DFB-Pokal՝ հաղթանակ, 2014–2015, 2015–2016, 2016–2017, 2017–2018, 2018–2019
Միջազգային խմբագրել
- Ամառային օլիմպիական խաղեր, ոսկե մեդալ, 2016
- Եվրոպայի առաջնության հաղթող (1) 2013
- Ալգարվեի գավաթի հաղթող, 2012, 2014
- Աշխարհի առաջնության (մինչև 20 տարեկաններ) հաղթող (1) 2010
- Աշխարհի առաջնության (մինչև 17 տարեկաններ) բրոնզե մրցանակակիր (1) 2008
Անհատական խմբագրել
- Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիայի լավագույն կին դարպասապահ, 2014[7]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
- ↑ 2,0 2,1 Nationalspielerin Almuth Schult
- ↑ Volksstimme vom 10. Juli 2010 Արխիվացված 2014-03-06 Wayback Machine, abgerufen am 19. Juli 2013
- ↑ SC 07 Bad Neuenahr: Goeßling will weg u. Almuth Schult kommt Արխիվացված 2013-03-31 Wayback Machine
- ↑ Schult verstärkt den Triple-Gewinner, abgerufen am 30. Mai 2013
- ↑ Players Info Schult
- ↑ «Awards 2014». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ խմբագրել
- Վիճակագրություն FIFA-ի կայքում(անգլ.)
- Ալմուտ Շուլտի մասին UEFA.com կայքում Արխիվացված 2014-08-10 Wayback Machine
- Ալմուտ Շուլտի մասին Գերմանական ֆուտբոլային միության կայքում
- Ալմուտ Շուլտի մասին weltfussball.de կայքում(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալմուտ Շուլտ» հոդվածին։ |