Ալիքրամ Ալեքպերի Հումաթով (ադրբ.՝ Ələkram Ələkbər oğlu Hümmətov, հոկտեմբերի 28, 1948(1948-10-28), Լերիկ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 22, 2022(2022-12-22), Նիդերլանդներ), ազգությաբ թալիշ ադրբեջանական ռազմական և քաղաքական գործիչ, 1992-1993 թթ. Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ։ 1993 թվականին եղել է Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետության առաջին և վերջին նախագահը։ 2004 թ. արտագաղթել է Նիդերլանդներ։

Ալիքրամ Հումաթով
Alakram Hummatov
Դիմանկար
Թալիշ-Մուղունական ինքնավար
հանրապետության առաջին
և վերջին նախագահ
Ծնվել էհոկտեմբերի 28, 1948(1948-10-28)
ԾննդավայրԼերիկ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էդեկտեմբերի 22, 2022(2022-12-22) (74 տարեկան)
Մահվան վայրՆիդերլանդներ
Քաղաքացիություն ԽՍՀՄ,  Ադրբեջան և  Նիդերլանդների Թագավորություն
ԿրթությունԱդրբեջանի տեխնիկական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունԽՄԿԿ, Ադրբեջանի ժողովրդական ճակատ և Azerbaijan Social Democratic Party?
 Alikram Hummatov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ծնվել է 1948 թ. Ադրբեջանական ԽՍՀ-ում։ Ավարտել է Ադրբեջանական պոլիտեխնիկ ինստիտուտը, ապա աշխատել է Լենքորանում ավտոտրանսպորտային ձեռնարկության փոխտնօրեն[1]։ 1975 թ. անդամագրվել է ԽՄԿԿ։

Ադրբեջանի ազգային ճակատի հիմնադիրների մեկն է, Ճակատի կառավարության անդամ է։ Հումաթովի նախաձեռնությամբ ԱԱՃ-ի Լենքորանյան ճակատի ծրագրի մեջ է ընդգրկվել է ներկայիս Ադրբեջանի տարածքում թալիշների հավաք բնակեցման 7 շրջանների ինքնավարության անհրաժեշտությունը։ 1990 թ. Ադրբեջանում հակախորհրդային հուզումների ժամանակ, մասնավորապես՝ հունվարի 11-ին, փաստացի գլխավորել է Լենքորանը 10 օր շարունակ։ 1990 օգոստոսից մինչև 1991 թ. Ադրբեջանի սոցիալդեմոկրատական կուսակցության անդամն է[1]։

1992 թ. Բերձորի մերձակայքում տեղակայված խորհրդային սահմանապահ դիվիզիայի գույքի հիման վրա կազմավորել է Գյոյթեփեի գումարտակը (հայտնի է նաև որպես Լաչինի և Լենքորանի գումարտակ), որի գլխավորությամբ գնդապետի պաշտոնում մասնակցել է Արցախյան պատերազմին։ 1992 թ. վերջին — 1993 սկզբին եղել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Ռահիմ Ղազիևի մարտական պատրաստվածության գծով տեղակալը։

Թալիշ-Մուղանական Ինքնավար Հանրապետություն խմբագրել

Հումաթովի գործը Եվրադատարանում խմբագրել

Գտնվելով Նիդերլանդներում, Հումաթով Մարդու իրավունքների եվրոպական դատարան բողոք է ներկայացրել Ադրբեջանի վրա։ 2007 թ. նոյեմբերին 29-ին ՄԻԵԴ-ը դատապարտել է Ադրբեջանին Հումաթովին մուծել 12 հազար եվրո բարոյական վնասի համար և 2090 եվրո տարած ծախսերի համար, քանի որ, ինչպես ապացուցվել է, Հումաթովի նկատմամաբ խախտվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածը (պաշտպանություն անմարդկային վերաբերմունքից), 13-րդ հոդվածը (բողոքի քննման ընթացքում ներպետական պաշտպանության միջոցների անարդյունավետություն) և 6-րդ հոդվածի 1-ին մասը (արդար դատավարության իրավունք)[2]

Արտաքին հղումներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել