Ալիքպապա
Ալիքպապա, ուխտատեղի Արևմտյան Հայաստանում, Չմշկածագում, Վրանաձև խոշոր բլուր է, որից հարավ արևելքում գտնվում է Խըռթ լեռը։
Ալիքպապա | |
Երկիր | Արևմտյան Հայաստան |
---|
Ավանդություն խմբագրել
Ավանդությունը պատմում է, որ իբր մի գյուղացի դաշտ գնալիս լսել է որոտի ձայնը։ Ձայնը եկել է լեռան կողմից։ Նա նկատում է, որ Խըռթ լեռան շուրջը կրակ է բարձրացել, որը ահագին դղրդյունով բարձրանում է չորս կողմ։ Այդ ժամանակներից բլրի գագաթին քարեր են շարել, մոմ վառել և սկսել պաշտել[1]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 92 — 992 էջ։
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |