Ալիսա Նաթթինգ
Ալիսա Նաթթինգ (անգլ.՝ Alissa Nutting, 1981[1], Միչիգան, ԱՄՆ[1]), ամերիկացի գրող և ստեղծագործական գրող պրոֆեսոր։ Նա մեծ համբավ է ձեռք բերել իր "Մայրս ինձ սպանեց, հայրս ինձ կերավ" հեքիաթների շարքով։
Ալիսա Նաթթինգ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1981[1] |
Ծննդավայր | Միչիգան, ԱՄՆ[1] |
Մասնագիտություն | համալսարանի դասախոս, գրող և վիպասան |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ալաբամայի համալսարան, Ֆլորիդայի համալսարան և Bloomingdale High School? |
Ուշագրավ աշխատանքներ | Tampa? |
Անդամակցություն | Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա |
Աշխատավայր | John Carroll University? և Նևադայի համալսարան, Լաս Վեգաս |
Կայք | alissanutting.com |
Վաղ կարիերա
խմբագրելՆաթթինգը հաճախել է Ֆլորիդա նահանգի Վալռիկո քաղաքի Բլումինգդեյլ ավագ դպրոց:Ստացել է բակալավրի աստիճան Ֆլորիդայի համալսարանի և մագիստրոսի գեղարվեստի Ալաբամայի համալսարանում:Ալաբամայի համալսարանում Նա աշխատել է որպես "Սև Ռազմիկ" ամսագրի խմբագիր ։ Նաթթինգը դասավանդել է Ջոն Քերոլի համալսարանում և Լաս Վեգասի Նեւադայի համալսարանում։ Ներկայումս նա դասավանդում է Գրիննել քոլեջում։
Գրական գործունեություն
խմբագրելՆաթինգը "Կեղտոտ աշխատանք կանանց և աղջիկների համար"պատմվածքների ժողովածուի հեղինակն է։ Նա գրել է և գրում էբազմաթիվ գրքեր,որոնց համբավը և պահանջարկը օր օրի մեծանում են:Ա
"Տամպա"-ն մի վեպ է, որը համատեղում է էրոտիկան, երգիծանքը և սոցիալական քննադատությունը։ Այս գիրքը պնդում է, որ կանայք կարող են ներվել, եթե նրանք երիտասարդ են և գեղեցիկ։ Վեպի կենտրոնում միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է, ով սեռական հարաբերություններ ունի իր աշակերտների հետ ։ Նաթինգը ոգեշնչվել է Դեբրա Լաֆավից, ուսուցչուհուց, որը մեղադրվում էր 2005 թվականին իր անչափահաս աշակերտների հետ սեռական հարաբերություններ ունենալու։ Նաթինգը միջնակարգ դպրոցում սովորել է Լաֆավի հետ միասին։
Նա այժմ ունի 2 մրցանակներ[2]։
Անձնական կյանք
խմբագրելՆաթինգի առաջին ամուսինը Շոն Նաթինգն էր։ 2013 թվականին Նաթինգը ծնեց նրանց դստերը ՝ Սպարոու Ջեյնին[3], նախքան զույգի բաժանվելը։ Նաթինգը ապրում է Այովայում և այժմ ամուսնացած է Գրինելի գործընկեր պրոֆեսոր Դինա Բակոպուլոսի հետ։
Մատենագիտություն
խմբագրել- Unclean Jobs for Women and Girls, Starcherone Books, Buffalo, New York 2010, 978-0-984213320
- Tampa, Ecco, 2013, 978-0062280541
- Made for Love, Ecco, 2017, 978-0062280558
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://journalistsueleonard.blogspot.com/2013/09/alissa-nutting.html
- ↑ «The &Now Awards 2: The Best Innovative Writing Paperback – May 25, 2013». Amazon.com. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 8-ին.
- ↑ Connors, Joanna (2013 թ․ հուլիսի 26). «'Tampa,' a novel by Alissa Nutting, puts female sexual predator in focus». cleveland.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.