Ալիսան Հայելիների աշխարհում (մուլտֆիլմ, 1982)

«Ալիսան Հայելիների աշխարհում», Եֆրեմ Պրուժանսկու մուլտֆիլմը, որը նկարահանվել է Լուիս Քերոլի «Ալիսը հայելիների աշխարհում և ինչ տեսավ նա այնտեղ» ստեղծագործության մոտիվներով։ Նկարահանվել է «Киевнаучфильм» ընկերությունում 1982 թվականին։

Ալիսան Հայելիների աշխարհում
ռուս.՝ Алиса в Зазеркалье
Տեսակմուլտֆիլմ
Ժանրհեքիաթ և վեպի էկրանավորում
Հիմնված էԱլիսը Հայելու աշխարհում
ՌեժիսորԵֆրեմ Պրուժանսկի
ՍցենարիստԵվգենի Զագդանսկի
ՀնչյունավորումՄարինա Նեյոլովա
Միխայիլ Սվետին
Լիա Ահեջակովա
Ռոստիսլավ Յանովիչ
Տատյանա Վասիլևա
Նիկոլայ Կարաչենցով
ԵրաժշտությունՎլադիմիր Բիստրյակով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունԿիևնաուչֆիլմ
Տևողություն40 րոպե
Թվական1982[1] և 1981

Ծանոթություն խմբագրել

Ալիսա անունով աղջիկն անցնում է հայելու միջով, ծանոթանում է շախմատային քարերի հետ և մասնակցում շախմատի պարտիային, որտեղ հանդես է գալիս Սպիտակ Թագուհու կարգավիճակով։

Տարբերությունները բնօրինակից խմբագրել

Սյուժեն մի փոքր պակասեցված է։ Բացակայում է Սև Արքան։ Ֆիլմում չեն հանդիպում նաև Լանը, Գորտիկը, Մոծակը և էպիզոդիկ մի քանի հերոսներ։ Բացակայում են Ծովափղիկն ու Հյուսնին նվիրված «Տրալյալյա», ձկներին և օտարկերացուն նվիրված Իզուր-Անտեղիի բանաստեղծությունները։ Սպիտակ Արքան կատարում է ոչ թե Ծերուկին նվիրված երգը, այլ ինչպես գրքում՝ փղիկին։

Հեղինակները խմբագրել

  • ռեժիսոր՝ Եֆրեմ Պրուժանսկի
  • սցենարիստ՝ Եվգենի Զագդանսկի
  • նկարող բեմադրիչ՝ Իրինա Սմիրնովա, Գենրիխ Ումանսկի
  • կոմպոզիտոր՝ Վլադիմիր Բիստրյակով
  • դերերը կրկնօրինակել են.
    • Մարինա Նեյոլովա՝ Ալիսա
    • Տատյանա Վասիլևա՝ Սև Թագուհ
    • Լիա Ախեջակովա՝ Սպիտակ Թագուհի, Ոչխար
    • Նիկոլայ Կարաչենցով՝ Սպիտակ Արքա
    • Միխայիլ Սվետին` Սպիտակ Արքա
    • Զինովի Վիսոկովսկի` Տրալյալյա և Տրուլալյա
    • Սպարտակ Միշուլին՝ Տրալյալյա և Տրուլալյա
    • Յուրի Վոլինցև` Իզուր-Անտեղի
    • Եվգենի Պապերնի` Սև Արքա
    • Գեորգի Կիշկո՝ Սուրհանդակ)
    • Ալեքսանդր Բուրմիստրով՝ Միաեղջյուր, Վերահսկիչ
  • Տեքստը կարդում է՝ Ռոստիսլավ Պլյատտ
  • Երգերը կատարում են՝ Մարինա Նեյոլովա, Նիկոլայ Կարաչենցով

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել