Ալիաբադ
Ալիաբադ (պարս.՝ علیآباد), քաղաք Իրանի հյուսիսում, Գոլեսթան օսթանում, Ալիաբադ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է ▲52 838 մարդ (2016)[1]։
Քաղաք | ||
---|---|---|
Ալիաբադ | ||
պարս.՝ علیآباد | ||
Երկիր | Իրան | |
Օսթան | Գոլեսթան | |
Շահրեստան | Ալիաբադ | |
Բնակչություն | ▲52 838 մարդ (2016)[1] | |
| ||
Քաղաքը գտնվում է Գոլեսթան օսթանի կենտրոնական մասում` վարչական կենտրոն Գորգանից մոտ 32 կմ արևելք։ Քաղաքը տեղադրված է դաշտավայրի եզրին, որից անմիջապես հարավ սկսվում են արևելյան Էլբուրսի նախալեռները։
Բնակչություն խմբագրել
Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 52 838 մարդ, որոնք կազմում էին 16 655 տնտեսություն[2]։ Ալիաբադը Գոլեսթան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է օսթանի վարչական կենտրոն Գորգանից, Գոնբադե Քաբուսից և Բանդար Թորքամանից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում բերված է աղյուսակում ստորև.
Տարի | 1966 | 1986 | 1991 | 1996 | 2006 | 2011 | 2016 |
---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 10 527[4] | 31 173 | 36 950[5] | 41 397[5] | 46 183[6] | 49 804[7] | 52 838[2] |
Բնակիչները հիմնականում մազանդարանցիներ են։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 https://www.amar.org.ir/Portals/0/census/1395/results/abadi/CN95_HouseholdPopulationVillage_27.xlsx
- ↑ 2,0 2,1 «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2019 թ. մարտի 29-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
- ↑ «IRAN: Golestan» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
- ↑ 5,0 5,1 «Islamic Republic of Iran» (անգլերեն).
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (Excel) (պարսկերեն). Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալիաբադ» հոդվածին։ |