Ալեքս Չեռնով (անգլ.՝ Alex Chernov), մայիսի 12, 1938(1938-05-12), Լիտվա, ավստրալիացի իրավաբան, դատավոր և փաստաբան, Վիկտորիա նահանգի 28-րդ նահանգապետ (2011-2015), Ավստրալիայի փաստաբանների ասոցիացիայի փոխնախագահ (1986-1987), Ավստրալիայի իրավաբանական խորհրդի նախագահ (1990-1991), Մելբուռնի համալսարանի 20-րդ կանցլեր (2009-2011)[3][4]։

Ալեքս Չեռնով
անգլ.՝ Alex Chernov
Դիմանկար
Ծնվել էմայիսի 12, 1938(1938-05-12) (85 տարեկան)
ԾննդավայրԼիտվա
Քաղաքացիություն Ավստրալիա
ԿրթությունՄելբուռնի իրավունքի դպրոց և Melbourne High School?
Մասնագիտությունդատավոր և բարիսթեր
Զբաղեցրած պաշտոններGovernor of Victoria?
Պարգևներ և
մրցանակներ
Ավստրալիայի շքանշանակիր[1] և Ավստրալիայի շքանշանի սպա[2]
Կայքgovernor.vic.gov.au
 Alex Chernov Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Չեռնովը ծնվել է Լեհաստանի Վիլնո քաղաքում (այժմ՝ Վիլնյուս, Լիտվա)։ Նրա ծնողները ծագումով եղել են ռուս։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չեռնովների ընտանիքն ապրել է Զալցբուրգում, որտեղ Ալեքսը սկսել է սովորել դպրոցում։ Ալեքսի հայրը մահացել է պատերազմի սկզբում, ըստ որոշ տվյալների՝ նա սպանվել է[5][6]

1949 թվականին մայրը երկու որդիների Ալեքսի և Վլադիմիրի հետ գաղթել է Ավստրալիա, որտեղ Ալեքսը սովորել է անգլերեն, հաջողությամբ ավարտել դպրոցը և ընդունվել Մելբուռնի համալսարան։ 1961 թվականին նա ավարտել է Մելբուռնի համալսարանը և ստացել առևտրի բակալավրի կոչում։ 1968 թվականին Ալեքսը գերազանցությամբ ավարտել է նույն համալսարանի իրավաբանական բաժինը[5][7]։ Որպես դատավոր 1997 թվականից նա աշխատել է Վիկտորիայի Գերագույն դատարանում։ 2004 թվականին նա ընտրվել է համալսարանի փոխտնօրեն, իսկ 2009 թվականին՝ ռեկտոր։

2011 թվականի փետրվարին Վիկտորիայի վարչապետ Թեդ Բայեն հայտարարել է, որ Ալեքս Չեռնովը կնշանակվի Վիկտորիայի նահանգապետ[8] և կանցնի իր պարտականություններին 2011 թվականի ապրիլին։ 2011 թվականի ապրիլի 8-ին տեղի է ունեցել նրա երդմնակալության արարողությունը։ Նույն օրը նա պաշտոնապես ստանձնել է նահանգապետի պաշտոնը[9] և այն զբաղեցրել է մինչև 2015 թվականի կեսերը։ Նրա իրավահաջորդը եղել է Լինդա Դեսսաուն։

2007 թվականի հունիսին Ալեքս Չեռնովն արժանացել է Ավստրալիայի շքանշանի ասպետի կոչման[10][11]։ 2014 թվականի մայիսին Մոնաշի համալսարանը Չեռնովին շնորհել է իրավագիտության դոկտորի պատվավոր կոչում[12]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Australian Honours Search Facility
  2. Australian Honours Search Facility
  3. «Alex Chernov» (անգլերեն). www.odyssey.org.au. 2015 թ․ հունիսի 25. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  4. Shane Green (2015 թ․ հունիսի 25). «Alex Chernov leaves more open, less commercial Government House» (անգլերեն). The Age- www.theage.com.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  5. 5,0 5,1 Justice Alex Chernov JA(անգլ.) // Victorian Bar News. — 2008. — P. 15—16. Архивировано из первоисточника 6 Հուլիսի 2011.
  6. Stephen McMahon (2009 թ․ փետրվարի 21). «Here comes the judge: our new Governor Alex Chernov» (անգլերեն). Herald Sun— www.heraldsun.com.au. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  7. Sushi Das (2009 թ․ փետրվարի 7). «The Melbourne man» (անգլերեն). The Sydney Morning Herald — www.smh.com.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  8. Milanda Rout (2011 թ․ փետրվարի 21). «Former judge Alex Chernov is Victoria's next governor» (անգլերեն). The Australian — www.theaustralian.com.au. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  9. Alison Savage (2011 թ․ ապրիլի 8). «Chernov sworn in as Victoria's new Governor» (անգլերեն). www.abc.net.au. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  10. «Chernov, Alex, Officer of the Order of Australia» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  11. «Chernov, Alex, Companion of the Order of Australia» (անգլերեն). www.itsanhonour.gov.au. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 29-ին.
  12. «Roll of Honorary Graduates — C» (անգլերեն). Monash University— adm.monash.edu. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքս Չեռնով» հոդվածին։