Ալեքս Միսկիրտչյան

բելգիաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ

Ալեքս Միսկիրտչյան (անգլ.՝ Alex Miskirtchian, դեկտեմբերի 24, 1985(1985-12-24), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), բելգիաբնակ հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, Եվրոպայի եռակի չեմպիոն[1][2]։

Ալեքս Միսկիրտչյան
Ընդհանուր տեղեկություններ
Քաղաքացիություն Բելգիա
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 24, 1985(1985-12-24) (38 տարեկան)
ԾննդավայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ

Կենսագրություն խմբագրել

Ալեքս Միսկիրտչյանը ծնվել է 1985 թվականին Թբիլիսի քաղաքում։ Հայրը եղել է օդաչու, իսկ մայրը՝ հոգեբան։ Ալեքսի պապիկն ու հորեղբայրը նույնպես զբաղվել են բռնցքամարտով։ Ալեքս Միսկիրտչյանը բռնցքամարտիկի կարիերան սկսել է Վրաստանում և ընդգրկվել հավաքականի կազմում։ Եղել է Վրաստանի չեմպիոն։ 14 տարեկանում տեղափոխվել է Բելգիա, շարունակել մարզումները, դարձել սպորտի վարպետ։ Շուտով Ալեքսը դառնում է երկրի չեմպիոն և ընդգրկվում Բելգիայի հավաքականի կազմում։ 2005 թվականին նա տեղափոխվում է պրոֆեսիոնալ ռինգ։ Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին մենամարտում նա հաղթանակ է տարել Նիկոլայ Վոլովոյի նկատմամբ, իսկ առաջին պարտությունը կրել է իտալացի Անտոնիո դե Վիտիսից[3]։ 2014 թվականին Ալեքս Միսկիրտչյան հաղթել է Սոֆյան Տեկուշտին (Ֆրանսիա)[4] և իրավունք ստացել մրցելու IBF վարկածով չեմպիոն ռուս Եվգենի Գրադովիչի հետ[5]։ Այդ հանդիպման ժամանակ Ալեքսը մենամարտը տանուլ է տվել[6]։ Ալեքս Միսկիրտչյանը Բելգիայում հիմնադրել է բռնցքամարտի ակադեմիա և կոչվում է այն իր անվամբ[7][8]։ Ալեքսի կինը իտալուհի է։ Նրանք ունեն երկու որդի։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «HyeFighter Alexander Miskirtchian Is The New EBU (European) Featherweight Champion | HyeFighters - Armenian Combat Sports». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  2. Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանը կմենամարտի աշխարհի չեմպիոնի գոտու համար
  3. «Александр Мискиртчян - Боксер - Новости бокса - BOXNEWS.com.ua». www.boxnews.com.ua (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  4. Վան Դամը և Բելմոնդոն աջակցել են Ալեքս Միսկիրտչյանին
  5. «Алекс Мискиртчян одержал победу и поборется за титул чемпиона мира». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 26-ին.
  6. «Видео боя: Евгений Градович – Александр Мискиртчян, HD 720». vringe.com (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  7. «!company_name! | Company Profile from Hoover's» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.
  8. Matele. «En sport de combat, Dinant devient une référence - Matélé». Matélé (ֆրանսերեն). Վերցված է 2017 թ․ մայիսի 8-ին.

Արտաքին հղումներ խմբագրել