Ալեքսեյ Եվգրաֆովիչ Ֆավորսկի (ռուս.՝ Алексей Евграфович Фаворский, մարտի 3 (փետրվարի 20), 1860, Պավլովո, Նիժեգորոդյան մարզ - օգոստոսի 8, 1945, Սանկտ Պետերբուրգ, ԽՍՀՄ), ռուս քիմիկոս-օրգանիկ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945

Ալեքսեյ Ֆավորսկի
Алексей Фаворский
Ծնվել էփետրվարի 20 (մարտի 3), 1860
Պավլովո, Gorbatovsky Uyezd, Նիժնի Նովգորոդի մարզ, Ռուսական կայսրություն
Մահացել էօգոստոսի 8, 1945(1945-08-08) (85 տարեկան)
Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
Բնակության վայր(եր)Ռուսական կայսրություն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունքիմիկոս և գյուտարար
Հաստատություն(ներ)Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան
ԱնդամակցությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի պետական համալսարան
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Գիտական ղեկավարԱլեքսանդր Բուտլերով
Եղել է գիտական ղեկավարՍերգեյ Լեբեդև, Vladimir Ipatieff?, Shikhbala Aliev?, Alexander Porai-Koshits?, Ivan Nazarov?, Mikhail Shostakovsky?, Nikita Domnin? և Grigoriy Razuvaev?
Հայտնի աշակերտներVladimir Ipatieff?
Ազդել էՍերգեյ Լեբեդև
Պարգևներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
և Ստալինյան մրցանակ
 Aleksey Favorsky Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Հայրը՝ Ե. Ա. Ֆավորսկին, եղել է Պավլովսկ գյուղի քահանան, Նիժնի Նովգորոդի մարզ։ Եղբայրը՝ Անդրեյ Ֆավորսկին փաստաբան, հոյրեղբայրը խորհրդային հայտնի նկարիչ Վլադիմիր Ֆավորսկի։

Միջնակարգ կրթությունը ստացել է Նիժնի Նովգորոդի և Վոլոգդայի վարժարանում։ 1878 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Ֆիզիկա-մաթեմատիկական ֆակուլտետը, որը 1882 թվականի ավարտել է թեքնածուական աստիճանով։ Ապագա ուսանողը 4-րդ կուրսում և կուրսը ավարտելուց հետո աշխատել է համալսարանի քիմիական լաբարատորիայում։

1883 թվականի ընդունվել է Սանկտ Պետերբուրգի ռեալ վարժարանը որպես լաբարանտ։ 1886 թվականին համալսարանում զբաղեցրել է լաբարանտի պաշտոնը։ 1891 թվականին պաշտպանել է քիմիայի մագիստրոսի աստիճանի դիսերտացիան։ 1895 թվականին պաշտպանել է դոկտորական թեզը և 1896 թվականին ստանձնել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի տեխնոլոգիաների և տեխնիկական քիմիայի բաժինը։

1882 թվականին ավարտել է Պետերբուրգի համալսարանը, որտեղ աշխատել է Դմիտրի Մենդելեևի, Ալեքսանդր Բուտլերովի լաբորատորիաներում։ 1896 թվականից Ֆավորսկին Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր էր, աշխատել է նաև Լենինգրադի քիմիատեխնոլոգիական ինստիտում և ԽՍՀՄ ԳԱ-ում, որտեղ 1934-1938 թվականներին եղել է իր նախաձեռնությամբ ստեղծված օրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենը։

1902 թվականին զբաղեցրել է Պետերբուրգի համալսարանի օրգանական քիմիայի ամբիոնը։

1910 թվականին պետական խորհրդականի անդամ։

 
Ֆավորսկու կոլբը

1929 թվականին նա ընտրվել է ԽՍՀՄ գիտություների ակադեմիայի իսկական անդամ։ Շատ ականավոր քիմիկոսներ (Ս. Վ. Լեբեդև, Բ. Վ. Բիզով, Ի. Ն. Նազարով և ուրիշներ) նրա աշակերտներն են։

Մահացել է 1945 թվականի օգոստոսի 8-ին։ Նա թաղված է Սանկտ Պետերբուրգի Վոլկովի գերեզմանատանը[1]։

Գիտական գործունեություն խմբագրել

Հիմնական աշխատանքները վերաբերում են ացետիլենի ածանցյալների և ցիկլիկ ածխաջրածինների քիմիային։ Հայտնաբերել է երրորդային ացետիլենային սպիրտների սինթեզի նոր՝ Ֆավորսկու ռեակցիան։ Ֆավորսկու աշխատանքները տեսական հիմք են հանդիսացել ԽՍՀՄ-ում մի շարք նյութերի, այդ թվում՝ սինթետիկ կաուչուկի, արտադրության ստեղծման համար, որի համար 1941 թվականին ստացել է ԽՍՀՄ պետական մրցանակ։ Ֆավորսկին մշակեց կծու կալիումի փոշու առկայությամբ ացետիլենի վրա սպիրտների ներգործման միջոցով վինիլային եթերների ստացման մեթոդը։

Ավելի ուշ նա իր աշակերտների հետ մեկտեղ զարգացրեց այդ ռեակցիան և մշակեց վինիլային եթերների արդյունաբերական ստացման մեթոդները։ Գործնականում լայնորեն ներդրված են նրա և իր աշակերտների կողմից առաջարկված կետոնների հետ ացետիլենի և ացետիլենային ածխաջրածինների ռեակցիաները։ Այդ մեթոդով կարելի է ստանալ իզորեն՝ սինթետիկ կաուչուկի համար։

Պարգևներ խմբագրել

Պարգևատրվել է Լենինի 4 և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Biography (St. Petersburg Encyclopedia)
  • Favorskii, A. E. (1894). J. Russ. Phys.-Chem. Soc. 26: 559. {{cite journal}}: Missing or empty |title= (օգնություն)
  • Lewis, David E. (1994). «The University of Kazan - Provincial Cradle of Russian Organic Chemistry, Part II: Aleksandr Zaitsev and his Students». Journal of Chemical Education. 71: 93–97. Bibcode:1994JChEd..71...93L. doi:10.1021/ed071p93.(Favorskii's academic lineage)
  • Shostakovskii, M. F. (1960). «The Influence of the Work of A. E. Favorskii on the Development of the Chemistry of High Molecular Compounds (Centenary of his Birth)». Russian Chemical Bulletin. 9 (5): 723–730. doi:10.1007/BF01179164.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Ֆավորսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։