Ալեքսեյ Սանդիկով

Հայ քաղաքական գործիչ

Ալեքսեյ Իվանի Սանդիկով (հուլիսի 23, 1983(1983-07-23), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ, ռուս.՝ Алексе́й Ива́нович Санды́ков), ռուսական (մոլոկանական) ծագմամբ հայ քաղաքական գործիչ, ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր։

Ալեքսեյ Սանդիկով
Դրոշ
Դրոշ
ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր
 2019 հունվարի 14-ից
 
Կրթություն՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան և Հայ-Ռուսական համալսարան
Մասնագիտություն՝ social media manager, քաղաքական գործիչ, marketer և marketing consultant
Ծննդյան օր հուլիսի 23, 1983(1983-07-23) (40 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն  Հայաստան

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է 1983 թվականի հուլիսի 23-ին Երևանում[1]։

Կրթություն խմբագրել

2004 թ. ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կոմերցիայի և ապրանքագիտության ֆակուլտետը[1]։ 2007 թվականին ավարտել է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի ասպիրանտուրան։

Աշխատանքային գործունեություն խմբագրել

2007-2014 թվականներին աշխատել է Հայաստանի պաշտպանության նախարարությունում, որից հետո աշխատանքային գործունեությունը շարունակել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում։

2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» դաշինքի ազգային փոքրամասնությունների ցուցակով[2]։ 2021 թվականի հունիսի 20-ի Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր Քաղաքացիական Պայմանագիր կուսակցության համապաետական երկրորդ ցուցակով[3]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 Ալեքսեյ Իվանի Սանդիկով
  2. ՀՀ ԿԸՀ Արձանագրություն №1 Ազգային Ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասի
  3. «Հայտնի են խորհրդարան անցած պատգամավորների անունները». armenpress.am. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 1-ին.