Ալեքսեյ Մարինատ
Ալեքսեյ Մարինատ (ռումիներեն՝ Alexei Marinat, մայիսի 24, 1924, Dolynske, Բալթսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 17, 2009, Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող, արձակագիր, դրամատուրգ։ Գրականության վաստակավոր գործիչ (1993)։ Հայրենական մեծ պատերազմի մասնակից։
Ալեքսեյ Մարինատ | |
---|---|
Ծնվել է | մայիսի 24, 1924 |
Ծննդավայր | Dolynske, Բալթսկի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | մայիսի 17, 2009 (84 տարեկան) |
Վախճանի վայր | Քիշնև, Մոլդովա |
Գերեզման | Քիշնև |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | մոլդավերեն |
Ազգություն | մոլդովացի |
Քաղաքացիություն | |
Կրթություն | Իոն Կրյանգեի անվան մանկավարժական ինստիտուտ |
Ստեղծագործական շրջան | 1955-2009 |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ալեքսեյ Մարինատը ծնվել է 1924 թվականին Օդեսայի մարզի Դոլինսկոյե գյուղում։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1959 թվականին ավարտել է Իոն Կրյանգեի անվան մանկավարժական ինստիտուտը։ Ուսանողական տարիներից պահել է օրագիր, որտեղ շարադրել է հետպատերազմյան իրականության իր տպավորությունները։ Գործընկերոջ մեղադրանքով դատապարտվել և երկար տարիներ եղել է սիբիրյան ճամբարներում[1]։
Ստեղծագործություններ խմբագրել
Գրական գործունեությամբ զբաղվել է 1950-ական թվականներից։ Հրատարակել է վեպեր, վիպակներ, պատմվածքներ, գրել է պիեսներ[2]։
- «Արշալույսները կանչում են մեզ» („Zările ne cheamă”) 1959
- «Մարդը գնում էր գյուղական ճանապարհով» („Fata cu harţag”) 1962
- «Անդադրում աղջիկը» („Fata cu harţag”) 1962
- «Հետքեր շեմին» („Urme pe prag”) 1966
- «Բանագնացներ» („Mesagerii”) 1977
- «Սիրո պարտեզ» („Grădina dragostei”) 1980
- «Ընտրված գրություններ» („Scrieri alese”) 1991
- «Ես և աշխարհը» („Eu şi lumea”) 1999
- «Ճամփորդություն աշխարհի շուրջ» („Călătorii în jurul omului) 2004, Մոլդովայի ԽՍՀ գրողների միության մրցանակ
Պարգևներ խմբագրել
- Հայրենական պատերազմի շքանշան
- «Կարմիր աստղի» շքանշան
- Գրականության վաստակավոր գործիչ (1993)
- Գրականության և արվեստի բնագավառի հանրապետական մրցանակի դափնեկիր (2000)
- «Հանրապետության շքանշանի» ասպետ (1996)
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Ալեքսեյ Մարինատ
- ↑ Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ