Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի
Ալեքսեյ Բորիսովիչ Լոբանով-Ռոստովսկի (ռուս.՝ Алексей Борисович Лобанов-Ростовский, 1824, դեկտեմբերի 18 (30), 1824[1][2][3], Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[4] - օգոստոսի 18 (30), 1896[3], Շեպետովկա, Rovensky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն), ռուս դիվանագետ, իշխան։
Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18 (30), 1824[1][2][3] |
Ծննդավայր | Վորոնեժի նահանգ, Ռուսական կայսրություն[4] |
Մահացել է | օգոստոսի 18 (30), 1896[3] (71 տարեկան) |
Մահվան վայր | Շեպետովկա, Rovensky Uyezd, Վոլինիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Գերեզման | Novospassky Monastery |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն |
Կրթություն | Ցարսկոյե սելո լիցեյ |
Մասնագիտություն | դիվանագետ, Մետաղադրամների հավաքում, քաղաքական գործիչ, դրամագետ, ծագումնաբան, հավաքորդ և պետական ծառայող |
Ծնողներ | հայր՝ Boris Lobanov-Rostovsky? |
Զբաղեցրած պաշտոններ | դեսպան և Ռուսական կայսրության Պետական խորհրդի անդամ |
Պարգևներ և մրցանակներ | |
Aleksey Borisovich Lobanov-Rostovsky Վիքիպահեստում |
1878-1879 թվականներին` դեսպան Թուրքիայում, 1879-1882 թվականներին՝ Անգլիայում, 1882-1895 թվականներին՝ Ավստրո-Հունգարիայում, 1895 թվականին՝ Գերմանիայում։ 1895-1896 թվականներին՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար։ Ի հակադրություն Ալեքսանդր Գորչակովի, նրա քաղաքական հավատամքն էր՝ եթե Ռուսաստանը պետք է զիջումների գնա իր արևելյան քաղաքականության մեջ, ապա ավելի լավ է այդ զիջումները կատարի ոչ թե եվրոպական երկրներին, այլ հենց Թուրքիային, որպեսզի իր խիստ պահանջներով նրան չմղի Անգլիայի և Ավստրո-Հունգարիայի գիրկը։ Արևմտյան Հայաստանում «նոր Բուլղարիա» թույլ չտալու մտահոգությամբ՝ նա դեմ էր հայկական արմատական բարեփոխումներին և խրախուսում էր «Հայաստանն առանց հայերի» ցարական քաղաքականությունը, որն արձակեց սուլթան Աբդուլ Համիդ II-ի ձեռքերը՝ իրագործելու արևմտահայերի 1894-1896 թվականների ջարդերը։
Հավաքել և հրատարակել է արխիվային նյութեր (18-19-րդ դդ.), զբաղվել ռուսական ազնվական ընտանիքների (այդ թվում՝ հայազգի Դելյանովների) տոհմագրությամբ[5]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 Лобанов-Ростовский, Алексей Борисович (ռուս.) // Энциклопедический словарь — СПб.: Брокгауз — Ефрон, 1896. — Т. XVIIа. — С. 883—884.
- ↑ 2,0 2,1 CERL Thesaurus — Consortium of European Research Libraries.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 D. M. W. Lobanov-Rostovski, Alexis Borisovich // Encyclopædia Britannica: a dictionary of arts, sciences, literature and general information / H. Chisholm — 11 — New York, Cambridge, England: University Press, 1911. — Vol. 16. — P. 835—836.
- ↑ 4,0 4,1 4,2 Лобанов-Ростовский Алексей Борисович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Ջ. Թորոսյան։ «Հայկական հարց» հանրագիտարան, Ե., 1996, էջ 161
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսեյ Լոբանով-Ռոստովսկի» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 649)։ |