Ալեքսեյ Երմակով
ռուս դիվանագետ
Ալեքսեյ Երմակով (ռուս.՝ Алексей Александрович Ермаков, 1951), ռուսական դիվանագետ։
Ալեքսեյ Երմակով | |
Կրթություն՝ | Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ |
---|---|
Մասնագիտություն՝ | դիվանագետ |
Ծննդյան օր | 1951 |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Պարգևներ |
Կենսագրություն խմբագրել
Ավարտել է ԽՍՀՄ ԱԳՆ Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը։ Տիրապետում է անգլերեն և իսպաներեն լեզուներին։
Աշխատել է տարբեր պաշտոններում ԽՍՀՄ և Ռուսաստանի ԱԳՆ կենտրոնական ապարատում և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչություններում։
- 1993-1995 թվականներին՝ Պանամայում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոս։
- 1995-1996 թվականներին՝ Պանամայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության գործերի հավատարմատար։
- 1998-2000 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի փոխտնօրեն։
- 2000 թվականի օգոստոսի 22-ից-2004 թվականի նոյեմբերի 11-ը՝ Վենեսուելայի Բոլիվարյան Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[1][2]։
- 2000 թվականի հոկտեմբերի 20-ից-2004 թվականի նոյեմբերի 11-ը՝ Հաիթիի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][3]։
- 2000 թվականի հոկտեմբերի 27-ից-2004 թվականի նոյեմբերի 11-ը՝ Դոմինիկյան Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան՝ համատեղության կարգով[2][4]։
- 2005-2009 թվականներին՝ Ռուսաստանի ԱԳՆ լատինաամերիկյան դեպարտամենտի փոխտնօրեն200։
- 2009 թվականի հուլիսի 7-ից-2015 թվականի դեկտեմբերի 17-ը՝ Պանամայի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան[5][6]։
Պարգևներ խմբագրել
- 1-ին դասի ազատարար շքանշան (2004 թվականի նոյեմբերի 16, Վենեսուելա), դիվանագիտական ակնառու ծառայությունների համար[7]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 2-րդ աստիճանի շքանշան (2011 թվականի սեպտեմբերի 23), Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական կուրսի իրականացման գործում ունեցած մեծ ավանդի և երկարամյա բարեխիղճ աշխատանքի համար[8]
Դիվաագիտական աստիճան խմբագրել
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Указ Президента Российской Федерации от 22.08.2000 г. № 1553 «О назначении Ермакова А. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Венесуэла»
- ↑ 2,0 2,1 2,2 Указ Президента Российской Федерации от 11.11.2004 г. № 1428 «О Ермакове А. А.»
- ↑ Указ Президента Российской Федерации от 20.10.2000 г. № 1765 «О назначении Ермакова А. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Гаити по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 27.10.2000 г. № 1801 «О назначении Ермакова А. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Доминиканской Республике по совместительству»
- ↑ Указ Президента Российской Федерации от 07.07.2009 г. № 764 «О назначении Ермакова А. А. Чрезвычайным и Полномочным Послом Российской Федерации в Республике Панама»
- ↑ []
- ↑ El Embajador ruso recibió la Orden de El Libertador(իսպ.)
- ↑ Указ Президента Российской Федерации от 23.09.2011 г. № 1239 «О награждении государственными наградами Российской Федерации»
- ↑ Указ Президента Российской Федерации от 24.04.1993 г. № 553 «О присвоении Ермакову А. А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 2 класса»
- ↑ Указ Президента Российской Федерации от 17.09.1993 г. № 1384 «О присвоении Ермакову А. А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посланника 1 класса»
- ↑ Указ Президента Российской Федерации от 21.01.2003 г. № 59 «О присвоении Ермакову А. А. дипломатического ранга Чрезвычайного и Полномочного Посла»